Ռոբերտ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գալստյան
Անձնական տվյալներ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1958(1958-11-15) (65 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող, կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖԻՄԱ (Երևան) ? (0)
1977—1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 127 (7)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք 14 (1)
1985—1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 37 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպիտակ 28 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտ Ռուստամի Գալստյան (նոյեմբերի 15, 1958(1958-11-15), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, կիսապաշտպան, սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Թբիլիսիի ֆուտբոլային դպրոցում իր հոր՝ Վրաստանի հայտնի մանկական մարզիչներից Ռուստամ Գալստյանի մոտ։ Այնուհետև կարիերան շարունակել է Երևանի ՖԻՄԱ-ի 2-րդ լիգայի թիմում (1976)։ Բարձրագույն խմբում հանդես է եկել «Արարատ» թիմում, 1977-1984, 1985-1986 թվականներին անցկացրել է 164 հանդիպում, խփել է 8 գոլ։ 1985 թվականների մրցաշրջանի առաջին կեսում խաղացել է Առաջին խմբի «Կոտայք» (Աբովյան) թիմում, 1989 թվականին՝ երկրորդ խմբի «Սպիտակ» թիմում։ Ռոբերտ Գալստյանի ավագ եղբայրը՝ Ռաֆայել Գալստյանը, Բարձրագույն խմբում ևս հանդես է եկել «Արարատի» կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «: FootBook :. Сайт футбольной статистики». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]