Ռոբերտ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ալեքսանյան
հոկտեմբերի 23, 1955(1955-10-23) - հունվարի 9, 1994(1994-01-09) (38 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՓափրավենդ, Աղդամի շրջան
ԳերեզմանՍտեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արիության մեդալ

Ռոբերտ Ալեքսանյան (23 հոկտեմբերի, 1955, Ստեփանակերտ - 9 հունվարի, 1994, Փափրավենդ, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ալեքսանյանը ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո որպես վարորդ աշխատանքի է անցել ավտոպարկում։ Խորհրդային բանակի շարքերում չի ծառայել։

Շուշիի գումարտակի ստեղծվելուց հետո Ռոբերտ Ալեքսանյանն անմիջապես կամավորագրվել ու աշխատել է զորամասի հացի փռում՝ միաժամանակ մասնակցելով ռազմագործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 9-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռոբերտ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.