Ռինիա զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ռինիա զբոսայգի
Parku Rinia.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
ՎարչատարածքՏիրանայի գավառ և Տիրանա
Հիմնվել է1950
Ռինիա զբոսայգիը գտնվում է Ալբանիաում
Ռինիա զբոսայգի

Ռինիա զբոսայգի (ալբ․՝ Parku Rinia), Տիրանա քաղաքի կենտրոնական զբոսայգին է, որը կառուցվել է 1950 թվականին։ Տարածքը կազմում է 29,87 հեկտար (73,7 ակր)[1][2]։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի 100-ամյակին նվիրված հուշարձան զբոսայգում

Զբոսայգին գտնվում է կենտրոնական հրապարակից 500 մետր հեռավորության վրա (1600 ֆոտ)։ Արևելքից սահմանակից է Դեշմորետ-է-Կոմբիտ-Բուլեվարդի, հարավից՝ Բուլևարդ-Ջերջի-Ֆիշտի և Բայրամ-Ցուրրի-Բուլեվարդի, արևմուտքից՝ Իբրահիմ Ռուգովի, հյուսիսից՝ Մուսլիմ-Շուրի հետ[2]։

Զբոսայգու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգին կառուցվել է 1950 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի վերակառուցման քաղաքապետի ծրագրի շրջանակներում[3]։ Կառուցվել է որպես ընտանեկան զբոսայգի, ուր Տիրանայի բնակիչները զբոսանքի պետք է տանեին իրենց երեխաներին[2][4]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից և երկրում կոմունիստական դարաշրջանի ավարտից հետո զբոսայգու տարածքում հայտնվեցին բազմաթիվ անօրինական կառույցներ։ Դրանք հիմնականում կրպակներ, բարեր և ռեստորաններ էին և զբոսայգին հայտնի դարձավ որպես քրեական հեղինակությունների հանգստի վայր[4][5]։ 2000 թվականին Տիրանայի վերականգնման և վերակառուցման ընթացքում, այդ շինությունների մեծ մասը քանդվեց և զբոսայգին վերանախագծվեց[5]։ Քանդվեցին շուրջ 130 շինություն և մաքրվեց ավելի քան 45000 քառակուսի մետր տարածք։

Թայվանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի

Զբոսայգու գլխավոր տեսարժան վայրերից է արևմտյան ծայրամասում գտնվող շինությունների համալիրը, որտեղ տեղակայված են սրճարաններ, ռեստորաններ, բոուլինգի սրահները, որոնք իրենց յուրահատուկ ճարտարապետական ոճի շնորհիվ նման են ոճրագործական որջի։ Այս շինությունների համալիրը կոչվում է Թայվանի կամ Թայվան[2][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Post –Socialist City Development in Tirana // Roskilde Universitetscenter. — 2006. Архивировано из первоисточника 14 Մարտի 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Tirana In Your Pocket. — In Your Pocket. — 27 с.
  3. «Albania sites»։ Lura Tours։ 1 ноября 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին 
  4. 4,0 4,1 Peter Lucas Rumpalla: Rummaging Through Albania. — Xlibris Corporation, 2002-05-17. — 244 с. — ISBN 9781456805807
  5. 5,0 5,1 Jeroen van Marle, Alwyn Thomson Tirana In Your Pocket. — In Your Pocket. — С. 25.
  6. Tony Wheeler Tony Wheeler's Bad Lands. — Lonely Planet, 2007-01-01. — 345 с. — ISBN 9781741791860