Ռետրոակտիվ արգելափակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռետրոակտիվ արգելափակում (լատին․՝ retro - հետադարձ, հետ և activus - գործուն), մոռացման պատճառ, որի էությունն այն է, որ նոր նյութի յուրացումը դժվարացնում է նախկինում սերտածի վերարտադրությունը։

Փորձերը ցույց են տալիս, որ սերտման ընթացքում ռետրոակտիվ արգելափակման մեծությունը փոքրանում է, երբ իրար հաջորդող գործունեության երկու ձևերի մեջ ուսումնասիրվող նյութը զննական է և կոնկրետ, իմաստալից և բնույթով տարբեր։

Ռետրոակտիվ արգելափակման առաջին փորձնական հետազոտությունը կատարել են գերմանացի հոցեբաններ Գ․ Մյուլլերը և Ա․ Պիլցեկերը 1900 թվականին։ Ամերիկացի հոգեբան Դե Կամպի ուսումնասիրություններից (1915) հետո այն մեծ ճանաչում է ստացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։