Ռեստրիկտազներ
Ռեստրիկտազներ կամ ռեստրիկցիայի էնդոնուկլեազներ (լատ․ restrictio - սահմանափակում), ֆերմենտների խումբ է, պատկանում է հիդրոլազների խմբին, որոնք կատալիզում են նուկլեինաթթուների հիդրոլիզի ռեակցիաները։
Ի տարբերություն էկզոնուկլեազների, ռեստրիկտազները ճեղքում են նուկլեինաթթուները ոչ թե մոլեկուլի ծայրերից, այլ մեջտեղից։ Ընդ որում յուրաքանչյուր ռեստրիկտազ ճանաչում է ԴՆԹ-ի որոշակի հատված՝ կազմված սկսած չորս զույգ նուկլեոտիդներից, և ճեղքում է նուկլեոտիդային շղթան ճանաչման հատվածի ներսում կամ դրանից դուրս։
Բակտերիալ գենոմի պաշտպանությունը սեփական ռեստրիկտազից իրականանում է ադենին և ցիտոզին նուկլեոտիդների մեթիլացմամբ (քողարկում)[1]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնացնում են ռեստրիկցիայի ֆերմենտների երեք հիմնական տեսակներ կամ դասեր, որոնց համար ճանաչման հատվածները կարող են լինել սիմետրիկ (պալինդրոմային) և ոչ սիմետրիկ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Альбертс Б., Брей Д., Льюис Дж., Рэфф М., Робертс К., Уотсон Дж. Молекулярная биология клетки: в трех томах. — 2. — Москва: Мир, 1994. — Т. 1. — 517 с. — 10 000 экз. — ISBN 5030019855
- ↑ Айала Ф. Д. Современная генетика. 1987.
|