Հիդրոլազներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոլազներ (ՖՀ 3), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են կովալենտային կապի հիդրոլիզը։

Այս ֆերմենտների կատալիզած ռեակցիաներն ունեն հետևյալ տեսքը։

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոլազների համակարգված անվանակարգը իր մեջ է ներառում ճեղքվող սուբստրատի անվանումը՝ ավելացնելով -հիդրոլազ մասնիկը։ Սակայն ֆերմենտների պատահական (տրիվիալ) դասակարգման մեջ հիդրոլազ բառը կարճեցվում և պարզապես ավելացվում է «-ազ» մասնիկը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման` հիդրոլազները պատկանում են երրորդ դասին (ՖՀ 3)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 13 ենթադասերի` ըստ հիդրոլիզվող կապի տեսակի։

Ենթադաս Հիդրոլիզվող կապ Օրինակներ
ՖՀ 3.1 էսթերային կապ էսթերազներ՝ նուկլեազ, ֆոսֆոդիէսթերազ, լիպազ, ֆոսֆատազ
ՖՀ 3.2 շաքար գլիկոզիդազներ՝ ամիլազ, հիալուրոնիդազ, լիզոցիմ
ՖՀ 3.3 եթերային կապ էպօքսիդ հիդրոլազ
ՖՀ 3.4 պեպտիդային կապ պրոտեազներ՝ տրիպսին, քիմոտրիպսին, էլաստազ, թրոմբին, ռենին
ՖՀ 3.5 ոչ պեպտիդային ածխածին-ազոտ կապ ամիդազներ՝ ուրեազ
ՖՀ 3.6 կարբոնաթթուների անհիդրիդներ թթվային անհիդրիդ-հիդրոլազներ՝ հելիկազ, ԳԵՖազ
ՖՀ 3.7 ածխածին-ածխածին կապ (C-C) օքսալոացետազ
ՖՀ 3.8 հալոգենային կապ ալկիլհալիդազ
ՖՀ 3.9 ազոտ-ֆոսֆոր կապ (P-N) ֆոսֆոամիդազ
ՖՀ 3.10 ազոտ-ծծումբ կապ (S-N) ցիկլամատ սուլֆոհիդրոլազ
ՖՀ 3.11 ածխածին-ֆոսֆոր կապ (C-P) ֆոսֆոնոացետատ հիդրոլազ
ՖՀ 3.12 դիսուլֆիդային կապ (S-S) տրիթիոնատ հիդրոլազ
ՖՀ 3.13 ծծումբ-ածխածին կապ (C-S) 2'-հիդրօքսիբիֆենիլ-2-սուլֆինատ դեսուլֆինազ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 395