Ռեսիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեսիվեր (անգլ․՝ receiver, receive - ստանալ, ընդունել, տեղավորել), գազ կամ գոլորշի կուտակելու անոթ, որը նախատեսված է բաբախող մատուցման և ընդհատվող ծախսի հետևանքով առաջացող ճնշման տատանումները հարթելու համար։ Կոմպրեսորային տեղակայանքներում ռեսիվերը ծառայում է նաև գազի հովացման և յուղի ու խոնավության կաթիլներն առանձնացնելու համար։ Շոգեմեքենաներում ռեսիվերը բարձր և ցածր ճնշման գլանները միացնող ջերմամեկուսացած խողովակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png