Ռենատո Արապի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռենատո Արապի
Kf Tirana.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Albania.svg Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] (33 տարեկան) կամ օգոստոսի 28, 1986(1986-08-28)[2] (33 տարեկան)
Ծննդավայր Դուրրաս, Դուրրես, Ալբանիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալբանիա Բոլուսպոր
Համար 3
Պատանեկան կարիերա
2002-2003 Ալբանիա Դինամո (Տիրանա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Ալբանիա Դինամո (Տիրանա) 1 (0)
2003-2004  Ալբանիա Էրզենի 2 (0)
2005-2010 Ալբանիա Բեսա 92 (3)
2007-2009  Դանիա Սիլկեբորգ 23 (0)
2009-2010  Ալբանիա Շկումբինի 16 (0)
2010-2016 Ալբանիա Սկենդերբեու 150 (5)
2016 Ալբանիա Պարտիզանի 0 (0)
2016—մ.հ. Թուրքիա Բոլուսպոր 44 (1)
Ազգային հավաքական
2011—մ.հ. Ալբանիա Ալբանիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռենատո Արապի (ալբ․՝ Renato Arapi, սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] կամ օգոստոսի 28, 1986(1986-08-28)[2], Դուրրաս, Դուրրես, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, որ խաղում է պաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս թուրքական «Բոլուսպոր» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատո Արապին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2003 թվականին Տիրանայի «Դինամո» ակումբում։ Նույն թվականի մայիսի 3-ին կատարել է իր նորամուտը Ալբանիայի սուպերլիգայում՝ մասնակցելով «Տեուտա» ակումբի դեմ խաղին։ 2003/04 մրցաշրջանում Արապին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ալբանական Առաջին դիվիզիոնի «Էրզենի» ակումբ, բա չի կարողացել ընդգրկվել հիմնական կազմում։ 2005 թվականի ամռանը տեղափոխվել է «Բեսա» ակումբ, որը վերադարձել էր ալբանական Սուպերլիգա։ Այս ակումբում Արապին կարողացել է արագ դառնալ առաջատար խաղացողներից մեկը՝ իր ներդրումն ունենալով «Բեսա» ակումբի երկու հաղթանակներում Ալբանիայի գավաթի խաղարկություններում։ 2008 թվականն ու հաջորդ տարվա առաջին կեսը Արապին վարձավճարային հիմունքներով անցկացրել է դանիական Առաջին դիվիզիոնի «Սիլկեբորգ» ակումբում։ 2009/2010 մրցաշրջանի առաջին կեսը նա նույնպես վարձավճարային հիմունքներով խաղացել է ալբանական Սուպերլիգայի «Շկումբինի» ակումբում։

2011 թվականի սկզբին Ռենատո Արապին դարձել է «Սկենդերբեու» ակումբի խաղացող, որի կազմում 6 անգամ անընդմեջ հաղթել է Ալբանիայի առաջնությունում և երկու անգամ նվաճել երկրի սուպերգավաթը։ 2016 թվականի հունիսի 17-ին Արապին մեկամյա պայմանագիր է կնքել «Պարտիզանի» ակումբի հետ[3]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատո Արապին կատարել է իր նորամուտը Ալբանիայի հավաքականում՝ 2011 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղի 81-րդ րոպեին փոխարինելով պաշտպան Էնդրիտ Վրապիին[4]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ[5]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիա «Բեսա»

  • Ալբանիայի գավաթի դափնեկիր (2) – 2006/07, 2009/10

Ալբանիա «Սկենդերբեու»

  • Ալբանիայի չեմպիոն (6) – 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
  • Ալբանիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2013, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Worldfootball.net
  3. «Arapi zyrtarisht i Partizanit» (албанский)։ Minuta90.al։ 17 июня 2016։ Վերցված է 17 августа 2016 
  4. «Argentina 4:0 Albania» (անգլերեն)։ Վերցված է 17 августа 2016 
  5. eu-football.info

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]