Ռեգրեսիա
Արտաքին տեսք

Ռեգրեսիա (երկրաբանական) (լատ․՝ regressio-հակառակ շարժում, հեռացում), ծովի ջրերի նահանջ ափերից։ Պատմական երկրաբանության տվյալների համաձայն երկրակեղևի ցամաքատիպ շրջանները բազմիցս ծածկվել են Համաշխարհային օվկիանոսից ներխուժած ջրերով (տրանսգրեսիա) և նորից ազատվել ջրային ծածկոցից (ռեգրեսիա)[1]։ Ռեգրեսիայի պատճառ են երկրակեղևի համապատասխան շրջանների ու գոտիների ճկումն ու իջեցումը, հորիզոնական տեղաշարժերը, երկրի դիրքի զգալի փոփոխությունները պտտման առանցքի նկատմամբ, պտույտի մակընթացային արգելակումը, Համաշխարհային օվկիանոսի, ծովերի ու գետերի ջրերի գոլորշիացումն ու փոխակերպումը սառցադաշտերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 619)։ |