Ռեգիոնալ երկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգիոնալ երկրաբանություն, (լատ․՝ regionalis — տեղական, մարզային, շրջանային), երկրաբանության բաժինն ուսումնասիրում է երկրակեղևի առանձին շրջանների երկրաբանական կառուցվածքը, զարգացման պատմությունը, նյութական կազմության, ֆիզիկական դաշտերի և օգտակար հանածոների բաշխման օրինաչափությունները։ Ռեգիոնալ երկրաբանությունն հենվում է երկրագիտության ընդհանուր նվաճումների ու աքսիոմատիկայի վրա և անհրաժեշտ ընդհանրացումներն ու կիրառական առաջարկությունները ներկայացնում է գործնական մասշտաբի քարտեզների ու ռեգիոնալ նկարագրությունների ձևով։ Վերջիններս արտացոլում են հետազոտվող շրջանի երկրաբանական օբյեկտները ըստ նրանց նյութական կազմի, հասակի, տեկտոնական կառուցվածքի, հանքաթերության ու դինամիկական ակտիվության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։