Jump to content

Ռեգբի 15-ի Խաղադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգբի 15-ի կամ Ռեգբի Յունիոնի խաղադաշտը, որը նաև կարող է անվանվել դաշտ, հանդիսանում է խաղի անցկացման մակերես/տարածք ռեգբիի համար և ունի խոտի ծածկույթ։

Ամբողջ խաղադաշտի չափսերը և գծանշումների մանրամասնումները բերված են Խաղի Օրենքների 1-ին մասից որոնք համաձայնեցված են Ռեգբիի Միջազգային Խորհրդի կողմից։

Խաղադաշտ կոչվում է այն մասը որը գտնվում է կողային եզրագծերի և գոլային գծերի ներսում։

Խաղային տարածք կոչվում է բոլոր կողային սահմանների ներսում գտնվող տարածքը։

Խաղադաշտի ծածկույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Խաղի Օրենքների պահանջներին, խաղադաշտը պետք է մշտապես լինի ապահով և մասնակիցների համար անվտանգ վիճակում։

Դաշտը պետք է ունենա խոտային ծածկույթ, սակայն կարող է նաև ունենալ ավազե, կավե, ձյան կամ արհեստական խոտածածկ։ Ձյան ծածկի դեպքում պետք է համոզված լինել որ գետնային ծածկույթը նույնպես ապահով է։ Ծածկույթը չպետք է լինի կոշտ նյութերից, ինչպես ասֆալտը կամ բետոնը։

Դաշտի չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբի 15-ը անց է կացվում 100 մետր երկարությամբ և մինչև 70 մետր լայնությամբ խաղադաշտում։ Ամեն կողմի գոլային տարածքի երկարությունը չպետք է գերազանցի 22 մետր երկարությունը և 70 մետր լայնությունը։

Խաղադաշտը և գոլային տարածքները միասին կազմում են խաղային տարածք։

Ամենաերկար եզրագծերը կոչվում են կողային կամ touch գծեր, իսկ գոլերի ետնամասի գծերը պասիվ գնդակի եզրագծեր։ Խաղը այդ գծերից դուրս, համարվում է խաղից դուրս։

Դաշտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտի խաղային տարածքի վերջամասերում գոլային գիծն է որոնց միջև տարածությունը կազմում է 100 մետր։ Հաշվարկային կամ գոլային տարածքը կարող է ունենալ մինչև 22 մետր երկարություն մինչև պասիվ գնդակի եզրային գիծը։

Խաղի մեծ մասը անցնում է կողային (touch) և գոլային գծերից ներս մասում։ Գրոհի ժամանակ երբ գնդակով կատարվում է «փորձ»-ի առավելության հասնելու քայլ, դա հաշվի է առնվում երբ գնդակը իջեցվելով հպվում է գոլային գծից գոլային տարածք գտնվող հատվածում։

Երբ գրոհող կողմը փորձում է գնդակը վերադարձնել խաղի մեջ գտնվելով սեփական գոլային տարածքում, այդ տարածքը նույնպես դառնում է խաղային։ Թիմը որն օդից որսում է գնդակը գտնվելով սեփական գոլային տարածքում պետք է վերսկսի խաղը ոտքի հարվածով (drop) որը սովորաբար տալիս է առավելություն հակառակորդ թիմին։

Դաշտի գծանշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ գծեր

Պասիվ գնդակի եզրային գծերը, Գոլային տարածքի և գոլային տարածքի կողային եզրագծերը, Գոլային գծերը որոնք առանձնացնում են գոլային տարածքները և խաղադաշտը, 22-մետրային գծերը որոնք զուգահեռ են գոլային գծերին, Կիսադաշտի գիծը որը զուգահեռ է գոլային գծերին, Խաղադաշտի կողային եզրագծերը

Կոտրված գծեր

10-մետրային գծերը որոնք գտնվում են կիսադաշտի գծից 10-ական մետր հեռավորության վրա և զուգահեռ են գոլային գծերին։

5 և 15-մետրային գծերը որոնք գտնվում են ամեն կողային եզրագծից 5 և 15 մետր հեռավորության վրա, զուգահեռ կողային եզրագծերին սակայն 5-ական մետր կարճ մինչև գոլային գծերը ամեն կողմից։

Գոլային ձողերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլերը տեղադրված են ամեն կողմի գոլային գծի միջնամասում և բաղկացած են 2 ուղղահայաց ձողերից (առնվազն 3.4 մետր բարձրությունով) որոնք իրար են միացված գետնից 3 մետր բարձրության վրա գտնվող 5.6 մետր երկարությամբ հորիզոնական ձողով։