Ռեակտիվային թղթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորացված խրոմատոգրաֆիկ թղթեր, որոնց վրա առկա է նմուշ

Ռեակտիվային թղթեր, քիմիական ինդիկատորների լուծույթով ներծծված ֆիլտրի թղթեր։ Օգտագործվում են լուծույթներում ջրածնային ցուցիչի (pH) որոշման, ինչպես նաև գազերում որոշ նյութերի արագ հայտնաբերման նպատակով։ Առավել հայտնի է լակմուսի թուղթը, որը թթու միջավայրում դառնում է կարմիր, հիմնայինում՝ կապույտ, չեզոքում՝ մանուշակագույն։ Կիրառվում են նաև օսլային, յոդօսլային և այլն ռեակտիվային թղթեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png