Ռաֆտոպուլոյի հյուրանոց (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆտոպուլոյի հյուրանոց
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1870
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռաֆտոպուլոյի հյուրանոց (ռուս.՝ Гостиница Рафтопуло), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակություն օբյեկտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Օկտյաբրսկայա փողոց, 35 հասցեում։ 1992 թվականից քաղաքի պատմության հուշարձան է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին վաճառական Աֆանասի Անդրեյի Բելովը կառուցել է եռահարկ շենք Օկտյաբրսկայա փողոց, 35 հասցեում։ Այն գտնվել է քաղաքային երկաթուղու կայարանի հրապարակի հակառակ կողմում։ 1874 թվականին շենքը վերակառուցվել է։ Սկզբնապես, երբ սկսվել էր տան շինարարությունը, ենթադրվում էր, որ այն կշահագործվի որպես եկամտաբեր տուն` դեպի Տագանրոգ Կուրսկ-Խարկով-Ազով երկաթուղու գիծն անցկացնելու առնչությամբ[2]։

Տունը հաշվառված էր որպես վաճառական Աֆանասի Անդրեյի Բելովի սեփականություն 1873-1880 թվականներին։ 1890-1906 թվականներին տունը գյուղացի Եվդոկիմ Նեկրասովի և բուլղարահպատակ Նիկուլովի սեփականությունն էր։ 1915 թվականին տունն արդեն պատկանում էր վաճառական Եվդոկիմ Իվանովիչ Նեկրասովին և ուրյադնիկ Ստեպան Նիկիֆորովիչ Դրոնովին։ Տան վերջին սեփականատիրոջ ազգանունը Ռաֆտոպուլո էր[2]։ Հենց նրա անունով էլ շենքը հիշատակվում է որպես պատմության հուշարձան[2]։

Մշակութային ժառանգության օբյեկտների ցանկերում այդ շենքը նշված է որպես մի վայր, որտեղ եղել է կարմիրգվարդիականների հենակետը հունվարյան ապստամբության օրերին[2]։ 

XXI դարում շենքն օգտագործվում է որպես բնակելի տուն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Рафтопуло гостиница//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003