Jump to content

Ռաֆինոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաֆինոզ, չվերականգնվող եռշաքար․ կազմված է D-գալակտոզի, D-խաղողաշաքարի, D-պտղաշաքարի մնացորդներից։ Անգույն, ջրում լուծվող նյութ է, հալ․ ջերմաստիճանը՝ 80 °C (պենտահիդրատ) և 119-120 °C (անջուր)։ Տարածված բուսական պահեստային ածխաջրերից է, պարունակվում է շաքարի ճակնդեղում, բամբակենու սերմերում են։ Գալակ-տոզիդազ ֆերմենտը ռաֆինոզը ճեղքում է գալակտոզի և երկշաքար սախարոզի, ինվերտագը՝ պտղաշաքարի և մելիբիոզի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։