Ռաֆիկ Հովհաննիսյան (լրագրող)
Ռաֆիկ Սիրեկանի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և հաղորդավար |
Ռաֆիկ Սիրեկանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 31, 1947, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆիկ Հովհաննիսյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 31-ին Դիլիջանում։ 1966-1972 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1966-1969 թթ.-ին աշխատել է «Դիլիջան» թերթի գրական բաժնում՝ որպես լրագրող։ 1990-1995 թթ.-ին վարել է «Հայաստան» թերթի հատուկ թղթակցի պաշտոնը, իսկ 1995-1999 թվականներին՝ «Ազգ» շաբաթաթերթի քաղաքական մեկնաբանի պաշտոնը։ 2000 թ.-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հանդես է եկել որպես քաղաքական մեկնաբան, վարելով «Շաբաթ» հեղինակային ծրագիրը։ 1994 թ.-ից մտնում է Հայաստանի ժուռնալիստների միության անդամների կազմի մեջ, իսկ 1991 թ.՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ է[1]։ 2008 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ոսկե փետուր» (1995 թ.),
- «Ես հայրենիքիս զինվորն եմ» (1998 թ.)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռաֆիկ». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.