Ռաֆիկ Բալբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռաֆիկ Բալբաբյան
Balbabian 2015.jpeg
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}}) (68 տարեկան)

Ռաֆիկ Հովհաննեսի Բալբաբյան (ռուս.՝ Рафик Оганесович Балбабян, մայիսի 14, 1949,) խորհրդահայ ֆուտբոլիստ, ղազախական Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։

Ֆուտբոլային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Բալբաբյանի պրոֆեսիոնալ կարիերան որպես կիսապաշտպան սկսվել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբից։ Խաղացել է նաև Սումգաիթի (Ադրբեջան) «Պոլար» (հետագայում՝ «Խազար») և Նուկուսի (Ուզբեկստան) «Ամուդարյա» (հետագայում՝ «Արալ») ֆուտբոլային ակումբներում[1]։ 1974 թվականին կոստանայացի մարզիչ Գենադի Մակարենկոյի խնդրանքով Ռաֆիկ Բալբաբյանը երկու երիտասարդ ֆուտբոլիստների հետ տեղափոխվում է Կոստանայ՝ երկրորդ խմբում հանդես եկող «Բուրեվեստնիկ» ուսանողական թիմին մարզելու նպատակով։ Նրանց շնորհիվ թիմը մեծ հաջողություններ է ունենում։ 1978 թվականին Բալբաբյանը ավարտում է Կոստանայի մանկավարժական ինստիտուտը և որոշ ժամանակով մեկնում Բաքու։ Մոտ 1980 թվականին վերադառնում է Կոստանայի մարզ։ Լիսակովսկում քաղաքի ձևավորող ձեռնարկության թիմում եղել մարզիչ-ֆուտբոլիստ։ Թինը նրա ղեկավարման տարիներին եղել է Ղազախական ԽՍՀ-ի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների թիմերի չեմպիոն։ 1981 թվականին նորից է վերադաձել «Բուրեվեստնիկ» և խաղացել այդ թիմի կազմում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Ռաֆիկ Բալբաբյանը ավարտել է իր ֆուտբոլային կարիերան և որպես մարզիչ աշխատել մանկապատանեկան մարզադպրոցում։

1995-1996 թվականներին եղել է «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականնեիրն՝ մարզիչ։ 1995-1996 թվականներին եղել է երկրորդական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականնեիրն՝

2003—2006 թվականներին եղել է «Տոբոլի» մանկապատանեկան թիմի տնօրենը, իսկ 2007—2009 թվականներին՝ թիմի պետը։ 2010-ին եղել է «Տոբոլի» ղեկավարը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Բալբաբյանը պարգևատրվել է Ղազախստանի «Աշխատանքի վետերան» (ղազ.՝ «Еңбек ардагері») մեդալով[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]