Ռաքել Մուրիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաքել
«Թղթե տունը» հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Գործիր ըստ ծրագրի» (2017)
Վերջին անգամ հայտնվել է«Փարիզի ծրագիրը» (2020)
ՍտեղծողԱլեքս Պինա
Տեղեկություններ
Մականուն(ներ)Լիսաբոն
ՄասնագիտությունԻնսպեկտոր, գող, թալանող
ԱզգությունԻսպանացի

Ռաքել Մուրիլիո (Լիսաբոն) Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալի կերպար, որի մարմնավորումը կատարել է Իցիար Իտունյոն[1]։ Հեռուստասերիալում նա գլխավոր հերոսուհին է, ազգային ոստիկանության կորպուսի ինսպեկտորը և պատասխանատու է լինում այդ գործի համար, մինչև երրորդ եթերաշրջանում, Պրոֆեսորին սիրահարվելով, միանում է նրա թիմին։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքել Մուրիլիոն ազգային ոստիկանության կորպուսի ինսպեկտորն է, որին հանձնարարված է բանակցել կողոպտիչների հետ (1 և 2 եթերաշրջաններ)։ Սակայն բանակցությունների ժամանակ նա ծանոթանում է Պրոֆեսորի հետ, որը ներկայանում է որպես Սալվադոր Մարտին։ Ռաքելը սիրահարվում է նրան այնպիսի աստիճանի, որ նախընտրում է միանալ նրան, այլ ոչ թե ձերբակալել, և այդ պահին նա դառնում է խմբավորման արդյունավետ անդամ, ինչպես թիմի մյուս անդամները նա նույնպես վերցնում է քաղաքի անուն՝ Լիսաբոն (3 և 4 եթերաշրջաններ)։

Ռաքելը լինում է ամուսնալուծված իր նախկին ամուսնուց և ունենում է դուստր։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտունյոն նկարագրել է Մուրիլոյին որպես «ուժեղ և հզոր կին տղամարդկանց աշխարհում, բայց նաև զգայուն իր անձնական կյանքում»[2]։ Ալեքս Պինան Ռաքելին պատկերել է որպես նախկինում բռնբարված և կոտրված կին, որը Պրոֆեսորին հանդիպելով սիրահարվում է նրան[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' - LOS ATRACADORES - Itziar Ituño es Raquel Murillo» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. Echites, Giulia (2018 թ․ սեպտեմբերի 23). «L'ispettore Murillo de 'La casa di carta': "La mia Raquel, donna forte in un mondo di uomini"» (իտալերեն). repubblica.it. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «La tercera parte de la serie será un "bombazo": Itziar Ituño, actriz de "La casa de papel"» (իսպաներեն). wradio.com.co. 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Pickard, Michael (2018 թ․ հունիսի 29). «Right on the Money». dramaquarterly.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]