Իցիար Իտունյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իցիար Իտունյո
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1974(1974-06-18)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Բասաուրի, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և երգչուհի
IMDb։ID 1523587

Իցիար Իտունյո (իսպ.՝ Itziar Ituño Martínez, հունիսի 18, 1974(1974-06-18)[1][2], Բասաուրի, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» (La casa de papel) հեռուստասերիալում Ռաքել Մուրիլիոյի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտունյոն ծնվել է 1974 թվականի հունիսի 18-ին Բասաուրիում։ Բասաուրիի թատերական դպրոցում սովորել է դերասանական վարպետություն, ինչպես նաև ավարտել է Բասկերի Երկրի համալսարանը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտունյոն կարիերան սկսել է 1997 թվականին՝ նկարահանվելով «Հաջողություն Օլենցերո, հաջողություն» ֆիլմում[4]։

2001 թվականին Goenkale սերիալում դեր է ստացել։ Այդ հեռուստասերիալում նա մարմնավորել է լեսբուհի ոստիկան Նեկանե Բեյտիայի դերը։ Նա խաղացել է այդ դերը մինչև 2015 թվականը, երբ սերիալն ավարտվել է։ Այդ դերը նրան հայտնիություն է բերել Բասկերի Երկրում[5][6]։

Կարիերան շարունակել է՝ նկարահանվելով «Ծաղիկներ» («Օսկար» մրցանակի իսպանական ներկայացում) և «Իգելակ» ֆիլմերում, որոնք թողարկվել են համապատասխանաբար 2015 և 2016 թվականներին[7][8]։ 2017 թվականին սկսել է նկարահանվել «La casa de papel» հեռուստասերիալում (հեռարձակվել է Antena 3-ում, իսկ գնվել է Նեթֆլիքսի կողմից), Ռաքել Մուրիլյոյի՝ ոստիկան-բանակցողի դերում[9][10]։

Բացի կինոյում, հեռուստատեսությունում և թատրոնում իր դերերից, նա նաև հանդես է գալիս որպես երգչուհի երեք խմբերում՝ Dangiliske, EZ3 և INGOT[11][12]։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին եղել է EITB գալա համերգի հանդիսավարը Սան Սեբաստիանի կինոփառատոնի 65-րդ թողարկման համար[13]։

2020 թվականի մարտի 19-ին Իտունյոն անցել է COVID-19-ի թեստ և այն եղել է դրական[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm1523587/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://elpais.com/cultura/2019/08/12/actualidad/1565618435_962313.html
  4. Adictosalcine.com. «Reparto de la película Agur, olentzero, agur - Actores de Agur, olentzero, agur, Actrices de Agur, olentzero, agur - Adictosalcine.com». www.adictosalcine.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  5. Vasca, EiTB Radio Televisión Pública. «Nekane Beitia». www.eitb.eus (բասկերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. «'Goenkale', la mítica serie de ETB1, finaliza tras 21 años de emisión». FormulaTV (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  7. «Itziar Ituño – Loinaz Representación». www.loinazactores.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Itziar Ituño: "La candidatura a los Oscar parecía algo imposible"». Ultima Hora (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Netflix have added the second season of the most addictive show in years | JOE.co.uk». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Money Heist trailer teases bank robbery's explosive end». Looper.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  11. «Itziar Ituño, entre comisaria en 'La casa de papel' y activista del mundo proetarra». El Español (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  12. Ջալալյան, Լուսանե. «Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…». VNews. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  13. «San Sebastian Film Festival». www.sansebastianfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  14. https://www.ultimahora.es/noticias/cultura/2020/03/19/1150067/coronavirus-itziar-ituno-actriz-casa-papel-positivo.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իցիար Իտունյո» հոդվածին։