Ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Protest Racism in the Kensington community of Calgary Alberta 2007.jpg

Ռասայական խտրականության վերացման համար պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի այլ պաշտոնական լեզուներով` անգլ.՝ International Day for the Elimination of Racial Discrimination, արաբ.՝ اليوم الدولي للقضاء على التمييز العنصري, իսպ.՝ Día Internacional de la Eliminación de la Discriminación Racial, չին.՝ 消除种族歧视国际日, ֆր.՝ la Journée internationale pour l'élimination de la discrimination raciale), նշվում է ամեն տարի մարտի 21-ին: Այս միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականին (թիվ 2142 բանաձև (XXI)): Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի: 1960 թվականի այդ օրը՝ աֆրիկացիների պարտադիր անձնագրավորման ապարտեյդի ռեժիմի օրենքների դեմ խաղաղ ցույցի ժամանակ, ոստիկանության կողմից սպանվել է 69 մարդ[1]:

Այդ իրադարձությունների կապակցությամբ Հարավային Աֆրիկայում մարդու իրավունքների օրը նշվում է մարտի 21-ին, սակայն շատ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ օրվա հետ կապված իր 2006 թվականի ուղերձում նշում է, որ ռասայական խտրականության դեմ պայքարում հաջողությունը կախված է շարքային քաղաքացիներից, այն հանգամանքից թե որքանով նրանք հանդես կգան անհանդուրժողականության դեմ, որքանով նրանք չեն հաշտվի խտրական գործողություններին իրենց առօրյա կյանքում:

Միջազգային օրվա ամենամյա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 - «Աճող նացիոնալիստական պոպուլիզմի և ծայրահեղ գերտերությունների գաղափարախոսությունների մեղմացում և հակազդեցություն»[2]
  • 2018 – «Հանդուրժողականության, ներառականության, միասնության և բազմազանության խթանում ռասայական խտրականության դեմ պայքարի համատեքստում»
  • 2017 – «Ռասայական պրոֆիլավորում և ատելության հրահրում՝ միգրացիայի համատեքստում»[3]
  • 2016 –
  • 2015 – «Ռասայական խտրականության դեմ պայքարելու համար դաս ենք քաղում ողբերգություններից»[3]
  • 2014 – «Առաջնորդների դերը ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարում»[3]
  • 2013 –
  • 2012 –
  • 2011 –
  • 2010 — «Ռասիզմի բացառում»[4]
  • 2009 —
  • 2008 —
  • 2007 — «Ռասիզմը և խտրականությունը զարգացման խոչընդոտներն են »
  • 2006 — «Ամենօրյա պայքար խտրականության դեմ»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օրը 1981 թվականի մարտի 21-ին պատահաբար համընկավ ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված Կու Կլյուքս Կլանի անդամների նկատմամբ Լինչի դատաստանի վերջին գործին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]