Ռապսոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռապսոդներ, էպիկական պոեմների հին հունական թափառաշրջիկ կատարողներ։ Ի տարբերություն աեդների՝ էպիկական երգի կատարողների, ռապսոդները բանավոր և գրավոր ավանդույթով արդեն ամրապնդված էպիկական պոեմների տեքստը, հատկապես Հոմերոսինը, արտասանել են երգելով, առանց նվագակցության։ Հին Հունաստանի դասական շրջանում (մ․թ․ա․ 5-րդ-4-րդ դարերում) ռապսոդների արվեստը դարձավ թատերական արվեստի մաս և, նվագակցությամբ արտասանության բնույթ ստանալով, գոյատևեց մինչև ուշ անտիկ աշխարհի սկիզբը (մ․թ․ա. 1–ին դար

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png