Ռաշիդ-ալ Սոհլ
Ռաշիդ-ալ Սոհլ արաբ․՝ رشيد الصلح | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1926 |
Ծննդավայր | Լիբանան |
Մահացել է | հունիսի 27, 2014 (88 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Լիբանանի վարչապետ |
Ռաշիդ-ալ Սոհլ (արաբ․՝ رشيد الصلح, հունիսի 22, 1926, Լիբանան - հունիսի 27, 2014, Բեյրութ, Լիբանան)[1][2]), լիբանանցի պետական գործիչ, Լիբանանի վարչապետ (1974—1975, 1992)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա պատկանել է երկրի ամենահեղինակավոր սուննի մահմեդական Ալ-Սոլհ ընտանիքին։ Դաստիարակվել է Լիբանանի նախկին վարչապետ՝ Սամի աս-Սոլհի ընտանիքում։ Ավարտել է Սուրբ Հովսեփի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես իրավաբան և դատավոր։
1960 թվականին առաջին անգամ ընտրվել է Բեյրույթի Ազգային ժողովում։ Նա համարվում էր չափավոր քաղաքական գործիչ, որը պաշտպանում էր աշխատավոր դասակարգի շահերը և սերտ համագործակցում էր Քամալ Ջումբլաթի հետ։
1974—1975 թվականներին եղել է Լիբանանի վարչապետը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսվելուց մի քանի շաբաթ անց հրաժարական է տվել[3][4]։ Հրաժարական տալուց առաջ նա մեղադրվել է այդ ժամանակաշրջանի բնորոշ վարչական կոռուպցիայի և նեպոտիզմի մեջ։ Նա հայտարարել է, որ առանց քաղաքական համակարգի կարդինալ փոփոխության երկիրը քաոսի կվերածվի և կկազմալուծվի։
1992 թվականի մայիսին պատերազմի ավարտից հետո նա նորից նշանակվել է կառավարության ղեկավար, որի գլխավոր խնդիրն էր անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Սակայն դրա հետևանքով քրիստոնեական համայնքը նրանց դեմ բողոքեց և նույն տարվա հոկտեմբերին նա պաշտոնաթող եղավ։ Նա քննադատվել է սիրիամետ քաղաքականության համար։ Բեյրութում նրանց կողմից գլխավորվող ցուցակը ընտրություններում նշանակալից ձախողում է ունեցել։ Խորհրդարանական ընտրություններին ցուցակի սուննիներից միայն ինքն է ընտրվել։
1996 թվականին քաղաքականությունից հեռանալու մասին որոշում է ընդունել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Liban: décès de l'ancien Premier ministre Rachid al-Solh - L'Orient-Le Jour»։ Lorientlejour.com։ Վերցված է 28 June 2014
- ↑ http://www.lorientlejour.com/article/873759/liban-deces-de-lancien-premier-ministre-rachid-al-solh.html.
- ↑ Lebanese Premier Resigns The Telegraph (16 May 1975)
- ↑ Haytham Yusif (February 1976)։ «Lebanon Explodes: "Battles of Survival"»։ MERIP Reports 44: 3–14։ JSTOR 3011712
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rachid el-Solh (1926–2014)
- Former Lebanese PM Rashid al-Solh passes away at 88 (Ya Libnan, 29. Juni 2014)