Ռանչպար (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռանչպար (այլ կիրառումներ)

«Ռանչպար» օրաթերթ Խորհրդային Հայաստանում։ Հանդիսացել է ՀԿ(բ) կ Նոր Բայազետի գավկոմի և գավգործկոմի օրգանը։

Լույս է տեսել 1921-1923 թվականներին, Նոր Բայազետում։ Խմբագիր՝ Վ․ Ծովյան (Խերանյան)։

Զգալի դեր է կատարել գավառի չքավոր գյուղացիության խորհրդային գաղափարախոսությամբ քաղաքական դաստիարակության գործում, ագիտացիոն-կազմակերպչական աշխատանքներ է ծավալել պարենհարկի գանձման և խորհուրդների ընտրության ընթացքում։ Անդրադարձել է նաև դպրոցական շինարարության, գյուղատնտեսության վերականգնման, առողջապահության խնդիրներին։ 1922 թվականին ունեցել է «Աշխատավոր կնոջ թերթիկ» հավելվածը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։