Ռայատվարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռայատվարի (արաբ․՝ ռաիյյա — բառացի՝ հոտ, հոգևոր հոտ, հնդկական լեզուներում օգտագործվում է «հարկատու գյուղացի» նշանակությամբ), հողահարկային համակարգ Հնդկաստանում։ Մտցրել են անգլիական գաղութարարները 19–րդ դարի առաջին կեսին, Հնդկաստանի որոշ շրջաններում։ Ռայատվարիի ժամանակ հողի գերագույն սեփականատերը պետությունն էր, իսկ հողատիրության իրավունք, ի տարբերություն զամինդարիի շրջանների, տրվում էր համայնքների լիիրավ անդամներին՝ գյուղացիներին և մանր ֆեոդալներին անժամկետ վարձակալությամբ։ Զամինդարիի վերացումից հետո (1950-ական թվականներին) ռայատվարիի համակարգը տարածվել է ամբողջ Հնդկաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png