Ռազմական գաղտնիք (ֆիլմ)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Mechislava Mayevskaya? |
Սցենարի հեղինակ | Ռաքել Լազարևնա Սոլոմյանսկայա |
Դերակատարներ | Նինա Անտոնովնա |
Օպերատոր | Վադիմ Իլյենկո |
Երաժշտություն | Միխայիլ Ռաուխվերգեր |
Կինոընկերություն | Յալթայի կինոստուդիա |
«Ռազմական գաղտնիք» (ռուս.՝ «Военная тайна»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Արկադի Գայդարի համանուն վիպակի էկրանավորումը, որը նկարահանել է ռեժիսոր Մեչիսլավա Մայևսկայան 1958 թվականին «Յալթայի կինոստուիայում» Լիա Սոլոմյանսկայայի սցենարով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի հուլիսին գրող Արկադի Գայդարը որդու՝ Թիմուրի հետ եղել է «Արտեկ» պիոներական ճամբարում։ Այս ուղևորության որոշ դրվագներ այնուհետև նկարագրվել են վիպակում, և Թիմուրը դարձել է գլխավոր հերոսի՝ Ալկայի նախատիպը[1]։
Երիտասարդ Նատկան (Նինա Անտոնովա) անսպասելիորեն աշխատելու է ուղարկվում «Արտեկ» պիոներական ճամբար։ Ժամանելուն պես նրան անմիջապես խնդրում են փոխարինել հիվանդացած ջոկատավարին։ Միևնույն ժամանակ, ջրատարի շինարարության ժամանակ քանդվում է պատնեշը և սկսվում է ջրի համար պայքարը, որում ներառվում է նաև ինժեներ Գանինը (Անատոլի Ֆեոդորինովը), որը հանգստանալու է եկել փոքրիկ որդու՝ Ալկայի հետ։ Հին ամրոցի ավերակներում պիոներներ Վլադիկը և Տոլիկը ինամիտ են գտնում։ Ցանկանալով որսալ թշնամիներին՝ տղաները պայթուցիկը թաքցնում են մեկ այլ վայրում՝ երդվելով չբացահայտել իրենց «ազմական գաղտնիքը»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա Անտոնովա – Նատկա Շագալովա, ջոկատավար
- Անատոլի Ֆեդորինով – Սերգեյ Ալեքսեևիչ Գանին, ինժեներ
- Սերյոժա Օստապենկո – Ալկա Գանին
- Ալեքսեյ Գրիբով – Ֆեոդոր Միխայլովիչ, ճամբարի ղեկավար
- Պավել Ուսովնիչենկո – Գիտաևիչ
- Դմիտրի Կապկա – Գեյկա
- Ա. Տերեմեց – Դյագիլև, գող
- Նիկոլայ Մուրավյով – Դյագիլևի եղբայրը, ավազակ
- Կասիմ Մուխուտդինով – Շալիմով, բրիգադիր, Դյագիլևի ենթական
- Վալերիկ Օվչիննիկով – Վլադիկ Դաշևսկի
- Վովա Սմիրնով – Տոլկա Շեստակով
- Վիտյա Յարեմիկ-Ֆեոդորով – Սեմյոն Բարանկին
- Վովա Կունին – Իոսկա Ռոզենցվեյգ
- Տանյա Բատուրովա – Ռոզա Կովալևա
- Սաշա Զոտով – Կարասիկով
- Աննա Զարժիցկայա – տնտեսվար
Դրվագներում՝ Միխայիլ Կաչալով, Էդուարդ Կոշման, Էմանուիլ Չեռնով, Լև Բորիսով, Ալեքսանդր Ռիբին, Սլավա Կոսյաչկով, Վալերիան Կալինին, Ալեքսանդր Մետելկին և այլք։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Լիա Սոլոմյանսկայա
- Ռեժիսոր՝ Մեչիսլավա Մայևսկայա
- Օպերատոր՝ Վադիմ Իլյենկո
- Նկարիչներ՝ Բորիս Կոմյակով, Տատյանա Լիվանովա
- Կոմպոզիտոր՝ Միխայիլ Ռաուխվերգեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гайдар Т. А. Голиков Аркадий из Арзамаса. — М.: Издательство политической литературы, 1988. — 320 с. — ISBN 5-250-00020-7
|