Ռազմագերիների կարգավիճակը
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Ռազմագերիների կարգավիճակը համաձայն Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիայի
Ռազմագերիներ են համարվում[խմբագրել | խմբագրել կոդը]
- զինված ուժերի մարտիկները,
- կամավորական և աշխարհազորային ջոկատների մարտիկները, որոնք ունեն համազգեստ, տարբերանշաններ և զենքը կրում են բացեիբաց,
- մարտական գործողություններին աջակցող անձնակազմը,
- պետության կողմից չճանաչված ապստամբ կառավարության զինված ուժերի մարտիկները,
- առևտրական նավատորմի և քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամները,
- քաղաքացիական բնակչությունը, որը թշնամու մոտենալուն պես տարերայնորեն զենք է վերցնում իր հայրենիքը պաշտպանելու համար, պահպանում է պատերազմի օրենքները և զենքը կրում է բացեիբաց։
Այսպես՝ ռազմագերիներ են համարվում միայն անմիջական ռազմական գործողություններին մասնակցած օրինական մարտիկները, կոմբատանտները (կոմբատանտ՝ ֆրանսերեն զինվոր, մարտիկ)։
Ռազմագերիները հանգագործներ չեն համարվում։ Նրաանց մեկուսացումը պայմանավորված է բացառապես ռազմական անհրաժեշտությամբ։
Ռազմագերիներ չեն կարող համարվել[խմբագրել | խմբագրել կոդը]
- վարձականները, որոնք մարտական գործողություններին մասնակցում են բացառապես անձնական շահի նպատակով՝ մեծ վարձատրություն ստանալու համար
- լրտեսները, այսինքն նրանք, ովքեր գործում են խաբեությամբ, գաղտնի եղանակով հավաքում են ռազմական տեղեկություններ,
- այն հիվանդները, վիրավորները, քաղաքացիական անձինք, որոնք օգտվելեվ Ժնևի Կոնվենցիայով իրենց տրամադրված պաշտպանությունից, անմիջական մասնակցություն են ունեցել մարտական գործողություններից։
Այս խմբի մարդիկ գեղեվարվելու դեպքում ռազմագերու կարգավիճակ չեն ստանում։ Վարձականներից ու լրտեսներից պետք է տարբերել կամավորներին և ռազմական հետախույզներին, ինչպես նաև զինվորական հրահանգիչներին։ Սրանք, ի տարբերություն վարձականների, համարվում են անմիջական ռազմական գործողությունների օրինական մասնակիցներ և գերվելուն պես ստանում են ռազմագերու կարգավիճակ։ Իսկ ռազմական հետախույզները հավաքում կամ փորձում են հավաքել ռազմական նշանակություն ունեցող տեղեկատվություն, կրելով իրենց զինված ուժերի համազգեստը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 10-րդ դասարանի Նախնական Զինվորական Պատրաստության դասագիրք