Ռադիոսպեկտրոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոսպեկտրոսկոպիա, նյութի կառուցվածքի, ինչպես նաև նյութում ընթացող ֆիզիկական և քիմիական պրոցեսների հետազոտման մեթոդների համախումբ, որոնց հիմքում ընկած է ռադիոալիքների ռեզոնանսային կլանման երևույթը։ Ռադիոսպեկտրոսկոպիաի մեթոդներով կարելի է ուսումնասիրել պինդ, հեղուկ և գազային նյութեր։ Ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մի շարք հետազոտություններ իրականացվում են մոլեկուլային և ատոմային փնջերի օգնությամբ, երբ մասնիկների փոխազդեցությունը գործնականում բացակայում է։

Ռադիոսպեկտրոսկոպիան օպտիկական սպեկտրոսկոպիայից, ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայից և մյոսբաուերյան սպեկտրոսկոպիայից տարբերվում է կլանվող քվանտների փոքր էներգիայով։ Դա հնարավորություն է տալիս նյութում ուսումնասիրել նուրբ փոխազդեցությունները, որոնք առաջ են բերում էներգետիկ մակարդակների չնչին ճեղքումներ։ Բացի այդ, ռադիոսպեկտրոսկոպիաում, նյութը միաժամանակ մի քանի տարբեր ռեզոնանսային հաճախականությունների ռադիոալիքներով ճառագայթելիս, կարելի է փոփոխել էներգիայի մակարդակների հարաբերական բնակեցվածությունը և դիտել սովորաբար կողմնակի փոխազդեցություններով քողարկված անցումները։ Ռադիոսպեկտրոսկոպիան ունի մի քանի ուղղություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։