Ռադիոսիրողի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիոսիրողի համաշխարհային օր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 18

«Ռադիոսիրողի համաշխարհային օր» (անգլ.՝ World Amateur Radio Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 18-ին։ Տոնում են սիրողական ռադիոկապով տարված մարդիկ[1]։

Պատմություն և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռադիոսիրողի համաշխարհային օրը» նշում են աշխարհի ավելի քան հարյուր հիսուն երկրի ռադիոսիրողները, բայց ավելի լայնամասշտաբ այն նշում են «Միջազգային ռադիոսիրողների միությունում» (The International Amateur Radio Union, IARU):

«Ռադիոսիրողի համաշխարհային օրվա» ամսաթիվը պատահական չի ընտրվել։ 1825 թվականի ապրիլի 18-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ռադիոհաղորդավարները ստեղծել են «Միջազգային ռադիոսիրողների միությունը», որը կոչված էր միավորելու սիրողական ռադիոհաղորդակցություններում ներգրավված բոլոր մարդկանց[2]։ 2005 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, էներգետիկայի, տրանսպորտի և կապի կոմիտեի անդամ Գալիչանին իր շնորհավորական ուղերձում այսպես է արտահայտվել ռադիոսիրողների և նրանց հոբբիների մասին։

«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա ռադիոյի հոգին ու շարժիչ ուժը եղել ու մնում են ռադիոսիրողները։ Նրանց ոգևորությունը, նվիրվածությունը ռադիոյի հետագա նվաճումների բանալին են»[3]։

«Ռուսաստանի ռադիոսիրողների միությունն» ստեղծվել է 1992 թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ արդեն 1994 թվականին մտել է «Միջազգային ռադիոսիրողների միություն» և սկսել այդ օրը նշել նրա հետ միասին։

Ամեն տարի սիրողական ռադիոյի համաշխարհային օրը նշվում է նոր նշանաբանով։ Օրինակ՝ 2007 թվականին տոնի նշանաբանն էր «Ընդլայնելով ռադիոկապի աշխարհը» կարգախոսը։ 2013 թվականին տոնը նվիրված էր արտակարգ իրավիճակներում սիրողական ռադիոյի առաջին օգտագործման հարյուրամյակին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]