Ռադիոերկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոերկրաբանություն, միջուկային երկրաբանություն, երկրաբանության ճյուղ, ուսումնասիրում է բոլոր այն երկրաբանական պրոցեսները և երևույթները, որոնցում տեղի է ունենում բնական ռադիոակտիվ տրոհման պրոցես։ Կապված է միջուկային ֆիզիկայի երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի հետ։ Բաժանվում է բուն ռադիոերկրաբանությունյան, իզոտոպային երկրաբանության և բացարձակ երկրաժամանակագրության։ Ռադիոերկրաբանությունը ուսումնասիրում է բնական տարրերի էվոլյուցիան և իզոտոպային կազմության փոփոխությունները։ Ռադիոակտիվ տրոհման արագությամբ որոշվում է միներալների և ապարների բացարձակ հասակը, երկրի վրա տեղի ունեցած երկրաբանական պրոցեսների հաջորդականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։