Ռադիոարձագանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոարձագանք, ազդանշանի տարածման ճանապարհին գտնվող օբյեկտից անդրադարձած և ապա դիտման կետում ընդունված էլեկտրամագնիսական ազդանշան։ Օբյեկտից մինչև դիտման կետը ռադիոարձագանքի հասնելու ժամանակամիջոցի չափման վրա է հիմնված ժամանակակից ռադիոլոկացիան։ Ռադիոլոկացիոն հաղորդիչի իմպուլսային մոդուլման դեպքում օբյեկտի հեռավորությունը հավասար է էլեկտրամագնիսական ալիքների տարածման արագության և ռադիոհաղորդիչից մինչև օբյեկտը իմպուլսի հասնելու և ետ վերադառնալու ժամանակի արտադրյալի կեսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png