Ռադիոալիքների բևեռացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոալիքների բևեռացում, երևույթ, երբ ռադիոալիքների էլեկտրական և մագնիսական դաշտերի և լարվածությունների ուղղությունները (ընդհանուր դեպքում և մեծությունները) տարածության մեջ մնում են անփոփոխ կամ փոփոխվում են որոշակի օրենքով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոալիքների բևեռացումը լինում է գծային, շրջանային և էլիպսային։

Գծային բևեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռացումը գծային է, եթե բևեռացման հարթությունը ալիքների տարածման ընթացքում անշարժ է։ Այս դեպքում E վեկտորը պարբերաբար փոփոխվելով ռադիոալիքի հաճախականությանը հավասար հաճախականությամբ, մնում է ինքն իրեն զուգահեռ։ Անտենաներից շատերը առաքում են հենց այդպիսի ալիքներ։

Շրջանային և էլիպսային բևեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանային և էլիպսային բևեռացման դեպքում E վեկտորը ռադիոալիքների հաճախականությամբ պտտվում է ալիքների տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ և իր ծայրով գծում է շրջանագիծ (շրջանային բևեռացում) կամ էլիպս (էլիպսաձև բևեռացում)։ Էլիպսային բևեռացման աստիճանը որոշվում է բևեռացման էլիպսի մեծ և փոքր առանցքների տարբերության և գումարի հարաբերությամբ։

Ռադիոալիքների բևեռացման բնույթի պարզաբանումը կարևոր է ռադիոալիքների առաքման և ընդունման համար։ Բևեռացման բնույթը փոխվում է, երբ ռադիոալիքներն անցնում են իոնացած կամ անհամասեռ միջավայրով (օրինակ,իոնոլորտում ալիքի գծային բևեռացումը կարող է փոխարկվել էլիպսային բևեռացման)։ Մագնիսական դաշտում բևեռացման հարթությունը շրջվում է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 413