Ռաբուլայի ավետարան
Ռաբուլայի ավետարան | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Ժանր | մատյան |
Բնօրինակ լեզու | սիրիերեն |
Ստեղծման տարեթիվ | 586 |
Rabbula Gospels Վիքիպահեստում |
«Ռաբուլայի ավետարան», 7-րդ դարի պատկերազարդված սիրիական ձեռագիր՝ գրված սիրիերեն լեզվով։ Արևելաքրիստոնեական ձեռագրերի մեջ «Ռաբուլայի ավետարան»-ը վաղագույներից և լավագույն պահպանվածներից մեկն է։ Ավետարանից են մեզ հասել Համբարձման, Հոգեգալստյան, Լոնգին հարյուրապետի մասնակցությամբ Խաչելության և Մուտքը Երուսաղեմ[1] տեսարանների վաղագույն օրինակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ձեռագրում պահպանված թվագրման՝ այն ստեղծվել է 586 թվականին՝ Զագբայի սբ․ Հովհաննեսի վանքում (սիր. ܒܝܬ ܙܓܒܐ, Bēṯ Zaḡbā)։ Թեև առկա է գրչի՝ Ռավվուլայի (սիր. ܪܒܘܠܐ, Rabbulā) ստորագրությունը, նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Մինչև 11-րդ դարը հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել ձեռագրի հետ։ 11-րդ դարում այն հայտնվում է Մայպուկում, իսկ 13-14-րդ դդ․՝ Կանուբինում։ 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում ձեռագիրը մարոնիական հոգևորականի կողմից ուղարկվում է Լաուրենցիանայի գրադարան, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։
Մանրանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանի մանրանկարներն առանձնանում են վառ գույներով, դինամիզմով, արտահայտչականությամբ և դրամատիզմով։ Ծաղկողը մեծ ազդեցություն է կրել հելլենական գեղանկարչությունից, սակայն դրա հետ մեկտեղ նրան խորթ չեն նաև պարսկական զարդերը։ Ավետարանական տեսարանները պատկերված են զիգզագավոր, շեղագիծ և այլ տիպի շրջանակների մեջ։