Ջրասուզական աշխատանքներ, մասնագիտացված դայվինգ, ջրի տակ սուզվելու գործընթացը, որը վարձատրվում է մասնագետների կողմից։ Նեղ իմաստով՝ ջրասուզների կողմից, ջրասուզական հանդերձանքով ջրի տակ կատարվող աշխատանքները։
Ջրասուզական գործ, արդյունաբերական գործունեության ճյուղ։ Ընդգրկում է փրկարարական, շինարարական աշխատանքներ ջրի տակ և նրանց նյութական, գիտատեխնիկական և բժշկական ապահովումը։
Այս տիպի սուզումների ընթացքում կարող է օգտագործվել ամբողջ լուսապատկերի մոտեցումը հանդերձանքին և տեխնիկային, սկսած ամենապարզ ջրասուզորդի հագուստից և վերջացրած մասնագիտացված սարքավորումներով և գազային խառնուրդներով։
Քանի որ պրոֆեսիոնալ ջրասուզորդները հաճախ սուզվում են բարդ և վտանգավոր պայմաններում, շատ երկրներ լուրջ են մոտենում այն հարցին, թե ինչպես կարգավորել նրանց անվտանգությունը։ Պրոֆեսիոնալ ջրասուզորդները պետք է ունենան ավելի բարձր մակարդակ, ավելի պինդ առողջություն, ավելի հուսալի սարքավորումներ, քան հանգիստ դրայվինգում։
Պրոֆեսիոնալ ջրասուզորդի գործունեությունը որոշում է այն կազմակերպությունը, որը օգտվում է նրանց ծառայությունից [1], մասնավորապես՝
Քաղաքացիական դայվինգ — շինարարական, ինժեներական[2], փրկարարական և այլ ստորջրյա աշխատանքներ, որոնք ընդանում են խաղաղ նպատակների համար;
Կոմերցիոն դայվինգ — ամենից հաճախ համալիր աշխատանքը ապահովում և իրագործվում է հանգիստ սուզմամբ։ Մարդկանց տեղափոխումը իրագործվում է տուրիստական երթուղով։ Ապահովվում է անվտանգությունը;
Ջրասուզորդների նախապատրաստումը — Կադրերի պատրաստումը և սովորումը։ Կարող է իրագործվել, ինչպես առևտրական, այնպես էլ պրոֆեսիոնալ դեպքերում;
Մեդիա դայվինգ — ժուռնալիստիկա և կինոմատոգրոֆիա;
Զինվորական սուզում — հսկումը և պահպանումը տարբեր օբյեկտների, դիվերսիոն հարձակումների իրականացումը հակառակորդի օբյեկտների վրա, հետախուզումը, ականազերծումը (այդ թվում նաև նավատորմային սուզումը);
«Նավատորմիղային» սուզում — սպասարկումը և վերանորոգումը նավերի, ականազերծումը ջրատարածություններում;
Ոստիկանական դայվինգ — հանցանշանների հայտնաբերումը ջրի տակ;
Գիտական սուզում — ջրասուզային հետախուզում, ջրասուզային հնագիտություն;
↑На территории бывшего СССР применяется следующая классификация видов водолазных работ: аварийно-спасательные, судоподъёмные, судоремонтные, подводно-технические, судовые, спасательные, работы по добыче морепродуктов и специальные (согл. ЕПБТнаВР).
↑В этих случаях на водолазные работы требуется оформлять наряд-допуск