Ջրասյունակային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջրասյունակային շարժիչ, ծավալային հիդրավլիկական շարժիչ, որը հեղուկի հոսքի էներգիան փոխակերպում է տարվող օղակի (լիսեռ, կոթ) մեխանիկական էներգիայի։ Այդ օղակն աշխատանքը կատարում է անմիջականորեն կամ փոխանցումային մեխանիզմի միջոցով։ Ջրասյունակային շարժիչը կիրառվում է հիդրավլիկական Փոխանցումներում՝ մեքենաների աշխատանքային օրգանների տեղաշարժման, հեղուկների վերամղման խողովակաշարերի համակարգերում փակաղակի դարձման, հիդրոտեխնիկական կառույցներում վահանների բարձրացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 539 CC-BY-SA-icon-80x15.png