Հիդրավլիկական շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրավլիկական շարժիչ, հեղուկի հոսքի մեխանիկական էներգիան տարվող օղակի (գլանի, մխոցակոթի) մեխանիկական էներգիայի փոխակերպող մեքենա։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են Հիդրավլիկական շարժիչներ, որոնց տարվող օղակը տեղափոխվում է հեղուկի հոսքի իմպուլսի մոմենտի փոփոխման հետևանքով (հիդրավլիկական տուրբին, ջրանիվ), և ծավալային Հիդրավլիկական շարժիչներ, որոնց աշխատանքային օրգանը (մխոց, թիթեղ) խցիկում տեղաշարժվում է խցիկը հեղուկով լցվելու դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390