Ջուղայի հին կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Ջուղայի հին կամուրջ
ՏեղանքՋուղա, Ջուղայի շրջան, Նախիջևան, Ադրբեջան
ՏեսակՔառակամար կամուրջ
ՆյութՍրբատաշ քարեր, կրաշաղախ
Թռիչքների քանակ4
Հատում էԱրաքս գետ
Կառուցվել էՎաղ միջնադար
Երկարություն37 մետր
Լայնություն3 մետր
Ժառանգության կարգավիճակՈչ

Ջուղայի հին կամուրջ, ավերված քառակամար կամուրջ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանարպետության Ջուղայի շրջանի Ջուղա քաղաքում։ Կամրջի ավերակ խելի մնացորդները դեռևս պահպանված են Իրանի սահմանին[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կառուցված է եղել Արաքս գետի վրա՝ բնակատեղից արևելք, Երնջակ գետի՝ Արաքսին միախառնվելու հատվածում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրների համաձայն Ջուղայի այս հռչակավոր կամուրջը հիմնված է եղել դեռևս վաղ միջնադարում։ Ջուղայի տեղահանության ժամանակ այն արդեն ավերված էր, ինչից էլ պատմիչները ենթադրել են, որ կանգուն է եղել մինչև 1400 կամ 1500 թվականներ[1]։

Տարբեր ճանապարհորդներ իրենց գրություններում անդրադարձել են Ջուղայի կամրջին։ 1655 թվականին Տավերնիեն, նկարագրելով Ջուղան, հայտնել է, որ կամուրջն արդեն ավերված էր։ Նույնն են արձանագրել նաև 1673 թվականին Շարդենը և 1700 թվականին Տուրնֆոր[1][2]։

Ղևոնդ Ալիշանը նշել է, որ կամուրջն ավերել է Շահ Աբասը 16-րդ դարում[1]։

Կամուրջն ունեցել է առևտրական մեծ նշանակություն[1][3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի ազգությամբ քուրդ պատմիչ Շարիֆ բեկի նկարագրության համաձայն՝ կամուրջը հիմնված է եղել տաշած ժայռի վրա։ Վերևի մասը հարթ է եղել, իսկ քարերը միմյանց միացված են եղել այնպես, որ զարմացրել են ժամանակի ճարտարապետներին։ Կամարները եղել են բարձր և երկար, որոնց հիմի հիմքերի սրունքը 60, մյուսինը 50 «պարսկական բազուկ» էր։ Կամարի ստորին հատվածում կառուցված է եղել քարավանատուն, որի երկու ծայրերում՝ գեղեցիկ դռներ[1][4]։

Կամարների բացվածքներն ունեցել են մոտ 37 մ հասնող թռիչք և 3 մետր լայնություն։ Կառուցված է եղել սրբատաշ քարերով ու կրաշաղախով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 30։
  2. Լ. Առաքելեան, Պարսկաստանի հայերը, նրանց անցեալը, ներկան եւ ապագան, մասն Ա, Վիեննա, 1911 թվական, էջ 35-36։
  3. Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893թվական, էջ 413։
  4. «Հանդես ամսօրեայ», Վիեննա, 1899 թվական, էջ 66։