Ջուլ (Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջուլ, նախկին հայկական գյուղ Երևանի նահանգի Նախիջևանի գավառում։ Տեղակայված է եղել Նախիջևան քաղաքից հյուսիս-արևելք։ Համաձայն 1865 թվականին հրատարակված «Ռուսասկան կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարանի»՝ գյուղում եղել է հայկական կիսաավերված եկեղեցի, որը կառուցված է եղել շուրջ 200 կիսավեր տների միջև[1]։ 1833 թվականին հրատարակված «Նախիջևանի գավառի վիճակագրական նկարագրի» համաձայն՝ գյուղի մոտ եղել է կաղնու պուրակ[2]։ Համաձայն 1908 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցի»՝ գյուղում ապրել են 1222 թաթարներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. П.Семенов Джуль // Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии. Том II. — Санкт-Петербург, 1865. — С. 27.
  2. Василий Николаевич Григорьев Леса // Статистическое описание Нахичеванской провинции. — Департмент внѣшней торговли. — Санкт-Петербург, 1833. — С. 5. — 264 с.
  3. Кавказский календарь за 1908г. Гл. 5 Список населенных мест Кавказа