Ջորի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջորի
Jory
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվեստեռն[1]
Թվական1973
Լեզուանգլերեն
ՌեժիսորԽորխե Ֆոնս[1]
ՊրոդյուսերHoward G. Minsky?
ԴերակատարներՋոն Մառլի, Բիլի Ջո Թոմաս, Ռոբի Բենսոն, Կլաուդիո Բրուք և Բրեդ Դեքսթեր
ԵրաժշտությունAl De Lory?

«Ջորի» (անգլ.՝ Jory), 1973 թվականին նկարահանված վեսթերն ժանրի ամերիկյան ֆիլմ: Սյուժեն գրվել է Միլտոն Պ. Բասսի վեպի հիման վրա: Վերջինս եղել է սցենարի համահեղինակը: Ֆիլմը համարվել է վեսթերն ժանրի դասական նմուշ, իսկ գլխավոր հերոսի դերը՝ լավագույններից մեկը դերասան Ռոբի Բենսոնի կարիերայում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնհինգամյա դեռահաս Ջորի Վոլդենը (Ռոբի Բենսոնը) դառնում է հոր սպանության ականատեսը: Հետագա ծեծկռտուքի ընթացքում Ջորին, փորձելով պաշտպանվել, քարով խփում է մարդասպանի գլխին: Քաղաքից փախչելիս նա միանում է կովբոյների խմբին, որոնց առաջնորդում էին Ռոյ Ստարը և Ջոկոն: Վերջիններս իրենց հովանու ներքո են վերցնում տղային և նրան սովորեցնում են կրակել: Կովբոյների շնորհիվ լավ նախապատրաստվելով՝ Ջորին կարողանում է դիմակայել չարին ցանկացած իրավիճակում: Տեխաս գնալուց հետո Ջորին սիրահարվում է Ռոյի սիրունատես դստերը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Մառլի− Ռոյ Ստար
  • Բիլի Ջո Թոմաս − Ջոկո
  • Ռոբի Բենսոն − Ջորի Վոլդեն
  • Կլաուդիո Բրուք − Էտան Վոլդեն
  • Պատրիցիա Ասպիլագա − Կարմելիտա Ստար
  • Բրեդ Դեքստեր − Ջեք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0068773/
  2. «Jory» ֆիլմի գրախոսականը videovacuum.com պորտալում, 08.05.2010 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]