Ջորդան (գետ, Թասմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորդան
Jordan-River-Bridge.JPG
Բնութագիր
Երկարություն111 կիլոմետր
Ավազանի մակերես1243 կմ²
 · Գետաբերանի տեղակայումԴերվենտ
 · Կոորդինատներ
ԵրկրամասԹասմանիա

Ջորդան (անգլ.՝ Jordan River), գետ Թասմանիա կղզում (Ավստրալիա), Դերվենտ գետի ձախ վտակը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասմանցի աբորիգենները գետի համար օգտագործել են Կուտա-Լինա (Kuta-Lina) անվանումը[1]:

Բրայթոն գյուղում, Ջորդան գետի ափերին է գտնվում հնագիտական հայտնի վայրերից մեկը կապված աբորիգենների հետ` Jordan River Levee («Ջորդան գետի պատնեշ»)։ 2011 թվականի դեկտեմբերի 23 -ին ներառվել է Ավստրալիայի Ազգային ժառանգության օբյեկտների ցանկում (անգլ.՝ Australian National Heritage List)[2][3].

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերվենտ գետի ավազանի քարտեզը, որը ցույց է տալիս Ջորդան գետը

Ջորդան գետը հոսում է ոչ այնքան մեծ Թեյբերիաս լճից (Lake Tiberias), որը գտնվում է Թասմանիայի արևելյան մասի Միդլենդս տարածաշրջանում, ծովի մակերևույթից 437 մ բարձրության վրա[4][5]։ Այն սկզբում հոսում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև, Օտլանդների բնակավայրի մոտակայքում թեքվում է հարավ և շարունակում է հոսքը հիմնականում հարավային ուղղությամբ, մինչ Դերվենտ գետին միացումը։ Ջորդանի գետաբերանը գտնվում է Դերվենտ գետի էստուարիի վերին մասում, Բրիջոթեր գյուղում[4]։ Ջորդան գետի ավազանի տարածքը կազմում է 1243 կմ²՝ Դերվենտ գետի ավազանի ընդհանուր տարածքի մոտավորապես 13%-ը։ Ջորդանի գետավազանին տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 565մմ[6]։ Գետի երկարությունը մոտ 111 կմ է[7][1]։

Ջորդան գետի վրա կան մի քանի ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջներ: Գետը երկու անգամ հատում է Australian National Route 1.svg Միդլանդ Հայուվեյ ճանապարհը, իրար հետ կապելով Հոբարտը Լանքեստոնին։ Կան նաև Australian Alphanumeric State Route A5.svg Լեյք Հայուվեյ(Lake Highway) և Australian Alphanumeric State Route B32.svg Իստ Դիրվենտ- Հայուվեյ (East Derwent Highway) ճանապարհների հատումներ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bailliere's Tasmanian Gazetteer and Road Guide / Robert Percy Whitworth. — Hobart: F.F. Bailliere, 1877. — С. 110. — 243 с.
  2. «Jordan River levee site, Andrew St, Brighton, TAS, Australia»։ Australian Heritage Database, Australian Department of the Environment — www.environment.gov.au։ Վերցված է 2014-06-22 
  3. «National Heritage Places - Jordan River Levee»։ Australian Department of the Environment — www.environment.gov.au։ Վերցված է 2014-06-22 
  4. 4,0 4,1 4,2 «LISTmap»։ Tasmanian Government Department of Primary Industries and Water։ Վերցված է 2014-06-17 
  5. D.E. Leaman (1968)։ «The hydrogeology of the Lake Tiberias region, Midlands, Tasmania» (PDF)։ Mineral Resources Tasmania, Department of Infrastructure, Energy and Resources, Tasmania — www.mrt.tas.gov.au։ Վերցված է 2014-06-17 
  6. Ruth Eriksen, Lois Koehnken, Alistair Brooks and Daniel Ray։ «Derwent Catchment Review, Part 1: Introduction and Background» (PDF)։ www.nrmsouth.org.au։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2014-06-07 
  7. «Map of Jordan River, Tasmania» (HTML)։ maps.bonzle.com։ Վերցված է 2014-06-22