Ջոն Թայթոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թայթոր
WelcomeKrononauts Artforum Jan1980 p.90 900x600.png
Ծնվել է 2036թ
Ազգություն ամերիկացի
Կրոն Աթեիստ
Գործունեություն Ժամանակով ճանապարհորդ
John Titor Վիքիպահեստում

Ջոն Թայթոր, ինքնակոչ, որի պնդմամբ նա ժամանակի մեջ ճանապարհորդող է: Նա հայտնվել է ամերիկական ֆորումներում 2000 - 2001 թվականներին և նրա խոսքերով նա ծնվել է 2036 թվականին[1][2]։ Այդ ժամանակահատվածում նա մարդկությանը պատմեց մի շարք իրադարձությունների մասին (շատերը անհասկանալի էին, իսկ մյուսները՝ ստույգ[3]) սկսած 2004 թվականից։ Պետք է նշել, որ իրադարձություններից շատերը իրականացել են (օրինակ՝ Իրաքյան պատերազմը), սակայն մոտ 35%-ը՝ ոչ։ Չնայած դրան, նրա կողմնակիցները մտածում են, որ իր խոսքերով նա ազդել է պատմության զարգացման վրա, փոխելով ապագան, ինչի հետևանքով ԱՄՆ-ն չտրոհվեց հինգ մասերի, իսկ գերտերություններից շատերը չոչնչացվեցին։

Նա պնդում էր, որ ինքը հատուկ պետական զինվորներից մեկն է, որի նպատակն էր 1970-ականների IBM 5100 համակարգչի անվտանգ տեղափոխումը 2058 թվական։ Համակարգիչը, իր խոսքերով, ընդունակ էր ծրագրային կոդի մշակում անել UNIX համակարգի հիման վրա, անգամ APL և BASIC համակարգերի թողարկումներից առաջ։

Այժմ նրա պատմությունը տարածված է մի շարք ֆորումներում, իսկ 2003 թվականին թողարկվեց գիրք նրա մասին։ Նրա պատմությունը անգամ քննարկվում էր Coast to Coast AM ռադիոշոուում։ Գրքի և թողարկման շնորհիվ, նրա պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]