Ջոն Դիզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դիզլի
Ջոն Դիզլի.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ և orienteer
Երկիր՝Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1]
Ծննդավայր՝Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 8, 2016(2016-02-08)[2] (87 տարեկան)
Մահվան վայր՝Լոնդոն, Մեծ Լոնդոն[3]

Ջոն Այվոր Դիզլի (անգլ.՝ John Ivor Disley, նոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1], Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն - փետրվարի 8, 2016(2016-02-08)[2], Լոնդոն, Մեծ Լոնդոն[3]), բրիտանացի թեթևաթլետ, վազող միջին հեռավորության վրա։ Հանդես է եկել Մեծ Բրիտանիայի և Ուելսի հավաքականներում ողջ 1950-ականներին։ Մասնակից է երկու ամառային Օլիմպիական խաղերի, Հելսինկիում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի առաջնությունների հաղթող։ Նաև հայտնի է որպես սպորտային կազմակերպիչ ու պաշտոնյա, Լոնդոնյան մարաթոնի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիզլին ծնվել է 1928 թ. նոյեմբերի Ուելսի Գուինետ շրջանի Կորրիս գյուղում։ Ավարտել է տղաների համար նախատեսված Օզուեստրի ավագ դպրոցը, ապա սովորել է Լաֆբորոյի քոլեջում։ Երիտասարդ տարիներից զբաղվում է թեթև աթլետիկայով, վազում է միջին հեռավորության վրա, վերապատրաստում է անցել Լոնդոնում՝ մարզական ակումբ L. A. C.-ում։

Ամենամեծ հաջողությունը միջազգային ասպարեզում հասավ 1952 թ. մրցաշրջանում, երբ մտավ բրիտանական ազգային հավաքականի հիմնական կազմ և շնորհիվ հաջող ելույթների, արժանացել է Հելսինկիի ամառային Օլիմպիական խաղերում ներկայացնել իր հայրենիքի անունը։ 3000 մետր վազքում հաղթահարել է խոչընդոտները, կարողացել է հասնել եզրափակիչ և զբաղեցրել է կարևոր մրցավազքի երրորդ տեղը, նվաճելով դրանով իսկ բրոնզե մեդալը. վերջնագծում նրան շրջանցել են միայն ամերիկացի Խորեյս Էշենֆելտերը և խորհրդային վազորդ Վլադիմիր Կազանցովը։

1954 թ.-ին Դիզլին այցելել է Բրիտանական կայսրության Խաղերին ու Ազգերի Համագործակցության խաղերին՝ Վանկուվերում, որտեղ, սակայն, մրցանակակի արժանանալ չի կարողացել, մեկ մղոն վազքում դուրս մնաց պայքարից մեդալների համար նախնական որակավորման փուլից։ 1955 թվականին սահմանել է իր անձնական ռեկորդը՝ հաղթահարելով հեռավորությունը 8:44,2 ժամանակում։ Գտնվելով Մեծ Բրիտանիայի աթլետնորի թիմի առաջատարների թվում՝, բարեհաջող անցել է 1956 թ. Մելբուռնի Օլիմպիական խաղերի որակավորման փուլը, կրկին դուրս եկավ եզրափակիչ 3000 մետր վազքում, բայց այս անգամ ավարտել էր միայն վեցերորդ արդյունքով։

Մելբուռնի օլիմպիական խաղերից հետո դեռ որոշ ժամանակ մնացել է Մեծ Բրիտանիայի և Ուելսի ազգային հավաքականների հիմնական թիմերում, շարունակել է մասնակցել միջազգային խոշոր մրցումների։ Այսպես, 1958-ին նա ելույթ է ունեցել Բրիտանական կայսրության ու Համագործակցության ազգերի Քարդիֆում տեղի ունեցած տնային խաղերին՝ մեկնարկելով երեք մղոն հեռավորության վազքուղում, սակայն չի կարողացել ավարտել։ Շուտով այդ մրցումների ավարտին որոշում է կայացրել ավարտել իր պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան, իր տեղը զիջելով հավաքականի երիտասարդ բրիտանացի աթլետներին։

Ավարտելով սպորտային կարիերան՝ զբաղվել է վարչական գործունեությամբ, ձեռք է բերել սպերտային կազմակերպիչի համբավ։ 1981 թվականին օլիմպիական չեմպիոն Քրիս Բրաշերի հետ միասին հիմնել է հայտնի Լոնդոնյան մարաթոնը. այս գաղափարը նրա մոտ եկել է 1979 թվականին, այն բանից հետո, երբ նա վազել է Նյու-Յորքյան մարաթոնում և գտնվում էր դրա տպավորության տակ։ Ավելի ուշ զբաղեցրել է Լոնդոնյան մարաթոնի բարեգործական հիմնադրամի նախագահի պաշտոնը։ 1974-1982 թթ Ժամանակահատվածում եղել է Բրիտանական մարզական խորհրդի փոխնախագահի պաշտոնում։ Եղել է նախագահ ուելսական Snowdonia Society-ում։  

Ամուսնացած է եղել հայտնի բրիտանացի վազորդուհի Սիլվիա Չիզմենի (Դիզլի) հետ, որը նույնպես բրոնզե մեդալակիր է Հելսինկի Օլիմպիական խաղերում։

Մահացել է կարճատև հիվանդությունից հետո՝ 2016թ. փետրվարի 8-ին՝ 87 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]