Ջղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ջղին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Խոսվող լեզուներհայերեն

Ջղին[1] (Ջղուն, Ջղին, Գյոլ Ջղին, Ջղոնա) Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է: Գտնվում է Վեդի գետի ձախ՝ Մանկուկ Վտակի աջ կողմում: Այս գյուղի մասին տեղեկություններ գրեթե չկան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1330 թվականին հիշատակվել է Կիրակոս Երզնկացի գրչի կողմից օրինակված «Ավետարանիչի» հիշատակարանում: Պահպանվել են երկու գերեզմանոցներ` առաջինը գտնվում է բլրի վրա, գյուղամիջում, որը մեզ հասել է ավերված վիճակում և հիմնականում պահպանվել են տապանաքարերը: 1925-1945 թվականներին բնակավայրի խոշորացման պատճառով լքվել է: Մեզ հասել է Գերեզմանոցը տասերորդ դարից: Գյուղատեղի հարավային ծայրին՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, պահպանվում են տեղահան արված ու կողք կողքի շարված տասից ավելի խաչքարեր, դրանցում կան նաև 1522, 1523 թվականներին գեղաքանդակ խաչքարեր:

Գյուղի վերաշինման առիթով 1951 թվականին կանգնեցվել են երկու խաչքարեր, որոնցից մեկն ունի 1.57 մետր բարձրություն, 0.85 մետր լայնություն և 0.30 մետր հաստություն այն կերտվել է Խաչատուր քարգործի կողմից, որի վերևի մասը կոտրված է: Երկրորդ խաչքարի բարձրությունը 1.8 մետր է , լայնությունը 0.82 մետր և հաստությունը 0.25 մետր: Խաչքարի վրա քանդակված է գյուղի ենթադրյալ հիմնադիրի անունը՝ Մարգար: Այս խաչքարը նույնպես կերտվել է Խաչատուր քարգործի կողմից[2]: 1604 թվականին Ջղոնան, ինչպես և գավառի այլ գյուղեր հայաթափվել են: 1330 թվականից մեզ է հասել Ջղոնա անապատում գրված մի հիշատակարան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջղին գյուղ
  2. Սամվել Հակոբյան, Արարատի Մարզ Պատմական Ակնարկ (էջ 161)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984:
  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010: