Ջիվան Հաջո
Ջիվան Հաջո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1957 (65 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Ջիվան Հաջոն (Ciwan Haco, օգոստոսի 17, 1957, Ալ-Կամիշլի, Սիրիա), քուրդ արվեստագետ ու երաժիշտ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թվականին Սիրիայի Քամիշլի քաղաքի մոտ գտնվող Թիրբեսփի քաղաքում։ Առաջին ստեղծագործությունները թողարկել է 14 տարեկանում։ 17 տարեկանում տվել է առաջին համերգը մեծ բեմի վրա[1]։
1979 թվականին մեկնելով Գերմանիա և 3 տարի Բոխումի Ռուր համալսարանում երաժշտագիտություն ուսումնասիրելով՝ Հաջոն սկսեց քրդական ազգային երաժշտությամբ մեծապես ազդված իր գործեր ներմուծել արևմտյան երաժշտության տարրեր։ Հետո Նորվեգիայում շարունակեց համագործակցել եվրոպացի արվեստագետների հետ (Պաոլո Վինաչա - հարվածայիններ, Շտայն Բուլլ-Հանսսեն – էլեկտրոգիթառ, Բյուգգե Վեսելթոֆթ - ստեղնաշարեր, Բենդիք Հոֆսեթ - սաքսոֆոն), որտեղ էլ 1991 թվականին ստորագրեց իր առաջին պաշտոնական ձայնագրային պայմանագիրը։
Հաջոն տարիների ընթացքում անդրադարձել է կյանքի զանազան կողմերի ու խնդիրների՝ սիրո թեմաներից (Can, Emina) մինչև քաղաքական հարցեր (Girtiyen Azadiye, Filistin, Peşmerge, Leşker)։ Գրել է երգեր նաև քուրդ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա (Hevala Evindar, հեղինակ՝ Ջիգերխուն, Gula Sor, հեղինակ՝ Կեդրի Ջան [1])։
1999 թվականին հանդիպել է ազգությամբ իսլանդուհի ապագա կնոջը, որի հետ ունեն երկու երեխա։ Այժմ ապրում է Շվեդիայում։
Ալբոմների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emîna Emîna (1970)
- Pêşmerge (1979)
- Diyarbekîr (1981)
- Gûla Sor (1983)
- Leyla (1985)
- Girtîyên Azadîyê (1987)
- Çaw Bella (1989)
- Sî û Sê Gule (1991)
- Dûrî (1994)
- Bilûra Min (1997)
- Destana Egîdekî (1998)
- Derya (2003)
- Konsera Batmanê (2003)
- Na Na (2004)
- Off (2006)
- Veger (2012)
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին նկարահանվել է քուրդ ռեժիսոր Հիներ Սալեեմի Դոլ (քրդերեն՝ Հովիտ) ֆիլմում [2]:
Ֆրանկոգերմանական Arte ալիքը Ջիվան Հաջոյի մասին նկարել է վավերագրական ֆիլմ [3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «համերգը մեծ բեմի վրա»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-03-ին։ Վերցված է 2015-07-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաջոյի պաշտոնական կայքը (չաշխատող հղում)
- ֆիլմը vimeo կայքում