Ջիորջիո Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ջիորջիո Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | Գևորգ Պետրոսյան դեկտեմբերի 10, 1985 (40 տարեկան) Երևան, Հայկական ՍՍՀ, ԽՍՀՄ |
| Բնագիր անուն | Գևորգ Պետրոսյան |
| Այլ անուններ | The Doctor |
| Ապրելավայր | Գորիցիա, Իտալիա |
| Երկիր | |
| Ազգություն | Հայ |
| Հասակ | 1.78 մ |
| Քաշ | 70.0 կգ |
| Տիրույթ | 73.0 դյույմ (185 սմ) |
| Ոճ | Քիքբռնցքամարտ, Մուայ Թայ |
| Fighting out of | Գորիցիա, Իտալիա |
| Մարզիչ | Ալֆիո Ռոմանուտ |
| Ակտիվ շրջան | 2002-մինչ այժմ |
| Քիքբոքսինգ | |
| Ընդհանուր | 90 |
| Հաղթանակներ | 84 |
| Նոկաուտով | 38 |
| Պարտություններ | 2 |
| Նոկաուտով | 1 |
| Ոչ ոքի | 2 |
| Չկայացած | 2 |
| Այլ տեղեկություն | |
| Ազգականներ | Արմեն Պետրոսյան (եղբայր) |
Գևորգ «Ջիորջիո» Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ-իտալացի քիքբռնցքամարտիկ, ով մրցում է միջինքաշային կարգում։ Կրում է «The Doctor» մականունը և հայտնի է իր բարձրակարգ տեխնիկական հմտություններով, և պաշտպանվելու ունակությամբ, ինչի շնորհիվ էլ կարողացել է հաղթել շատ բարձրակարգ մարզիկների[1][2]։ 2017 թ.-ի փետրվարի 24-ի դրությամբ, նա թեթևքաշային կարգում աշխարհում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը ըստ GLORY-ի[3]։ Իսկ ըստ Sporteology-ի 2016 թ.-ի լավագույն քիքբռնցքամարտիկների շաքում առաջինն է[4]։
Տասներեք տարեկանում Հայաստանից Իտալիա արտագաղթելուց հետո Պետրոսյանը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես Մուայ Թայ մարտիկ տասնվեց տարեկանում, սկսելով 54 կգ քաշային կարգից հետագայում բարձրացել է 70 կգ միջինքաշային կարգ ամբողջ ընթացքում նվաճելով բազմաթիվ տիտղոսներ։ 2007 թ.-ի հունվարին Նոնթարան Փոր. Փամուկից կրած միավորներով պարտությունից հետո նա անց է կացրել 6 տարվա ընթացքում անց է կացրել 42 անպարտելի մենամարտ, ինչը աննախադեպ է համարվում միջինքաշային կարգի պատմության մեջ։ Նրա անպարտելի հանդիպումների շարքին վերջ դրեց Էնդի Ռիսթին միայն 2013 թ.-ի նոյեմբերին Glory 12: New York մրցաշարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ By the K-1 president Sadaharu Tanikawa, «"Petrosyan the new champion : the next victim would be Masato!?"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին., Հոկտեմբերի 27, 2009, K-1 (ճապոներեն)
- ↑ Jack Slack. «Jack Slack's Greatest Strikers: A Brief Look At Giorgio Petrosyan». Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Fighters Rankings». gloryworldseries.com.
- ↑ «Top 10 Kick Boxers 2016 – Exclusive». sporteology.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.