Ջերմաէլեկտրոնային գեներատոր
Ջերմաէլեկտրոնային գեներատոր, էներգիայի ջերմաէլեկտրոնային փոխակերպիչ (ԷԶՓ), ջերմային էներգիան ուղղակիորեն էլեկտրականի փոխակերպող սարք, որի գործողությունը հիմնված է ջերմաէլեկտրոնային էմիսիայի երևույթների վրա։
Պարզագույն ԷԶՓ բաղկացած է վակուումային միջակայքով բաժանված երկու էլեկտրոդներից՝ դժվարահալ մետաղից (սովորաբար Mo, Re, W) պատրաստված կաթոդից կամ էմիտերից և անոդից կամ կոլեկտորից։
1 մակերեույթն ունի ավելի բարձր T1, իսկ 2-ը ավելի ցածր՝ T2 ջերմաստիճան, որի պատճառով 1 մակերևույթից էլեկտրոնների էմիսիան ավելի ջերմաէլեկտրոնային գեներատոր ինտենսիվ է, քան 2-ից։
Էլեկտրոնների էմիսիայի հետևանքով 1 մակերևույթից (կաթոդից) դեպի 2-ը (անոդը) կգնան ավելի շատ էլեկտրոններ, քան 2-ից 1-ը։
1 և 2 թիթեղների միջե կառաջանա էլեկտրական պոտենցիալների տարբերություն։ Էլեկտրական շղթան փակելով R արտաքին դիմադրությամբ, ստացվում է էլեկտրական հոսանք։ Քանի որ ԷԶՓ իրականում իրենից ներկայացնում է էլեկտրական մեքենա, որի աշխատանքային մարմինը «էլեկտրոնային գազն է», ապա ԷՋՓ-ի օգտակար գործողության գործակիցն չի կարող անցնել Կառնոյի ցիկլի օգտակար գործողության գործակից։ Ըստ ջերմության աղբյուրի տեսակի ԷԶՓ-ները լինում են՝
- միջուկային (ռեակտորային և ռադիոիզոտոպային),
- արևային
- գազաբոցային։
Հեռանկարային է ԷՋՓ-ների օգտագործումը որպես բարձրջերմաստիճանային օղակ էներգիայի բազմաստիճան փոխակերպիչներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |