Ջեռուցվող գրունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեռուցվող գրունտ, ծածկած գրունտի պարզ կառույց, մարգեր, թմբեր, սածիլանոցներ են, որոնք տաքացվում են կենսաբանական տաքացմամբ, գոլորշիով, տաք ջրով, էլեկտրական էներգիայով։ Ջեռուցվող գրունտի համար ընտրում են գերիշխող քամիներից բնականորեն պաշտպանված հարավում կամ հարավարևմուտքում թեքությամբ և ջրաթափանց ենթահողով հողամասեր։ Բույսերը ցրտահարություններից պաշտպանելու նպատակով Ջեռուցվող գրունտ ծածկում են սինթետիկ թաղանթով, ծղոտե խսիրներով։ Շահագործման սկզբում Ջեռուցվող գրունտում աճեցնում են ծաղիկ կամ վաղահաս բանջարային բույսեր, սածիլներ, ապա ջերմասեր բանջարանոցային բույսեր և ծաղիկներ։ Դրանց բերքահավաքից հետո կարելի է մշակել նաև ցրտադիմացկուն բույսեր (նույն հողակտորից ստացվում է 3 բերք)։

Արարատյան դաշտում Ջեռուցվող գրունտը կարելի է շահագործել նոյեմբեր-մարտ ամիսներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 487