Ջենգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենգա
Jenga distorted.jpg
Տեսակparty game? և սեղանի խաղ
ՄշակողԼեսլի Սքոթ
ՀրատարակիչHasbro
Խաղացողների քանակ2 և ավելի
Պարտիայի տևողություն5-15 րոպե
Կայքjenga.com
Jenga Վիքիպահեստում

Ջենգա (անգլ.՝ Jenga), սեղանի խաղ, որը ստեղծել է խաղերի դիզայներ, անգլիացի (ծագումով թանզանացի) Լեսլի Սքոթը։ Տարածվել է Parker Brothers ընկերության կողմից։ Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակը ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։

Jenga բառը kujenga բայի հրամայական եղանակն է, որը սվահիլի լեզվով նշանակում է «կառուցել»[1]:

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկնող աշտարակ

Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից։ Խաղի սկզբում կառուցվում է 18 հարկանի աշտարակ։ Հարկերից յուրաքանչյուրը կազմվում է 3 աղյուսից, որոնք զուգահեռ դրվում են իրար կից։ Հաջորդ ամեն հարկի աղյուսները դրվում են նախորդի վրա։

Աշտարակի կառուցումից հետո սկսվում են խաղաքայլերը։ Առաջինը սկսում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջին հարկից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Եթե վերևի հարկը լրացված չէ, չի կարելի աղյուսը տեղավորել նախորդող հարկերում։ Աղյուսը դուրս բերելու և հետագայում տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր, և դուրս բերել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Խաղացողը պարտված է համարվում, եթե իր քայլի ժամանակ քանդվում է աշտարակը, կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Սակայն եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենգա խաղի հսկայական տարբերակը սեղանի խաղերի Internationale Spieltage ցուցահանդես-վաճառքում (Գերմանիա, 2008)

Ջենգան մտածվել է Լեսլի Սքոթի կողմից[2]: Նրա հիմքում ընկած է մի խաղ, որ խաղացել են նրա ընտանիքում 1970-ական թվականների սկզբին` օգտագործելով փայտե մանկական խորանարդիկներ[3]: Սքոթը, ծնված լինելով Թանզանիայում, կրթվել է անգլերենով և սվահիլի լեզվով։ Խաղը մշակելով` նա այն անվանել է ջենգա: 1983 թվականին խաղը թողարկվել է London Toy Fair ընկերության կողմից` հետագայում վաճառվելով Leslie Scott Associates ընկերությանը[4]:

Խաղի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կան խաղի մի քանի տեսակներ, օրինակ` Jenga Boom, որտեղ աշտարակը կառուցվում է «ռումբի մեխամիզմ» ունեցող հարթակին. որոշակի ժամանակում «ռումբը» պայթում է` քանդելով աշտարակը։ Ջենգա-գրավախաղ տարատեսակում աղյուսների վրա տպված են տարբեր առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել խաղի ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jenga — play stuff blog
  2. Amazing Origins of Timeless Toys, 244
  3. «Strong National Museum of Play»։ Strongmuseum.org։ 2009-01-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-05-19 
  4. About Jenga: The Remarkable Business of Creating a Game that Became a Household Name. Leslie Scott (Greenleaf Book Group Press)[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]