Ջեդի
Ջեդի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 480 կմ |
Գետաբերանի տեղակայում | Chott Melrhir? |
Կոորդինատներ |
Ջեդի[1] (ֆր.՝ Oued Djedi) գետ Ալժիրում։ Սահարայի ամենամեծ գետերից մեկն է, երկարությունը՝ մոտ 480 կմ է։
Գետը գտնվում է հետևյալ կոորդինատներում՝ 34°39′00″ հս․. լ. 5°55′00″ ավ. ե.HGЯO։ Գետը սկիզբ է առնում Սահարայի Ատլաս լեռներից, մոտ 1400 մետր բարձրության վրա և հոսում է արևմուտքից դեպի արևելք։ Այն թափվում է Մելգիրի աղի լիճը, ծովի մակարդակից 40 մետր բարձրության վրա, որը Ալժիրի ամենացածր կետն է[2]։ Անձրևային եղանակների ժամանակ գետի շնորհիվ լճում ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ամռանը լիճը և գետաբերանը չորանում են[3][4]։ Գետահունը բաղկացած է գիպսից և ցեխից, դրա լայնությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի, բայց դա հազվադեպ է ջրառատ լինում։ Գետի ափերի երկայնքով հողը աղի բարձր խտություն ունի, ինչի համար այստեղ հազվադեպ է ինչ֊որ բան աճում[5]։
Գետը հոսում է Լագուատ (բնակչությունը մոտ 125 հազար) և Սիդի֊ Խալեդ (մոտ 40 հազար մարդ) քաղաքների կողքով[1][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Алжир. Справочная карта. Масштаб 1:3 500 000. М., ГУГК, 1980
- ↑ Annales des mines: Mémoires, Cadrilian-Gœury et Vor. Dalmont, 1880 pp. 154, 159, 172
- ↑ Jean-Louis Ballais. Des oueds mythiques aux rivières artificielles: l'hydrographie du Bas-Sahara algérien. — P. 107–127.
- ↑ The Annals and magazine of natural history: zoology, botany, and geology, Taylor and Francis, Ltd., 1871 p. 377
- ↑ Henry Woodward Geological magazine, Volume 1, Cambridge University Press., 1864, p. 28
- ↑ Hizia a nomadic homeland Архивировано 31 января 2011 года.