Ջանգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ջանգար» էպոսի պատկերազարդումը խորհրդային փոստային նամականիշի վրա (1990)

«Ջանգար» (կալմ. Җаңһр), կալմիկական հերոսական էպոս։ Գովերգում է կալմիկ 12 դյուցազունների և նրանց առաջնորդ Ջանգարի՝ հեքիաթային Բումբա երկրի պաշտպանների ռազմական սխրանքները։ էպոսում արտացոլված են կալմիկ ժողովրդի հույսերն ու ակնկալությունները, նրա բազմադարյան պայքարն իր ազգի գոյության համար։

Ջանգարի առաջին գրառումը կատարվել է 1804 թվականին։ էպոսի երկու գլուխները առաջինը հետազոտել ու ռուսերեն, թարգմանել է միսիոներ-մոնղոլագետ Ալեքսեյ Բոբրովնիկովը, 1854 թվականին։ 1910 թվականին հրատարակվել է տասը գլուխ, որ գրառվել է ըստ Ջանգարի հայտնի ասացող էլյան Օվլի։

1940 թվականի աշնանը Խորհրդային Միությունում նշվել է Ջանգարի 500-ամյակը։

Դյուցազներգությունը հայտնի է նաև Մոնղոլիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 475