Պրոֆեսոր Դոուելի գլուխը
Պրոֆեսոր Դոուելի գլուխը ռուս.՝ Голова профессора Доуэля | |
---|---|
Գրքի հայերեն հրատարակության շապիկը (Ե., Դարակ, 2019) | |
Հեղինակ | Ալեքսանդր Բելյաև |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | գիտաֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հաջորդ | Աշխարհի տիրակալը |
Հրատարակման տարեթիվ | 1925 |
ԳՄՍՀ | 0-02-508370-8 |
OCLC | 464103937 |
Վիքիքաղվածք | Պրոֆեսոր Դոուելի գլուխը |
Professor Dowell's Head Վիքիպահեստում |
«Պրոֆեսոր Դոուելի գլուխը» (ռուս.՝ «Голова́ профе́ссора До́уэля»), ռուս գրող Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից։ Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով տպագրվել է 1925 թվականին «Рабочей газете» պարբերականում։ Վեպը տպագրվել է նույն թվականին «Всемирный следопыт» («Համաշխարհային հետախույզ») ամսագրում։ Բելյաևը, որը հիվանդության սրման պատճառով հայտնվել էր գրեթե անշարժ վիճակում, վեպը համարել է ինքնակենսագրական, ցանկանալով ցույց տալ, թե ինչ կարող է լինել, երբ գլուխը լինի առանց մարմնի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը Մոսկվայում էր և ԽՍՀՄ փոստային և հեռագրային ժողովրդական կոմիսարիատում իրավաբանական խորհրդատու էր։ Ստեղծագործական մոսկովյան շրջանում նա գրում է «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» պատմվածքը (այնուհետև՝ վեպը), «Կործանվող նավերի կղզին», «Ատլանտիդայի վերջին մարդը», «Երկկենցաղ մարդը», «Պայքար եթերում» վեպերը և պատմվածքների շարք։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզցի պրոֆեսոր վիրաբույժ Կերնը գաղտնի կերպով հաջողությամբ ավարտում է մարդկային գլխի վերականդանացման աշխատանքները։ Մարի Լորանը, որը Կերնի մասնավոր կլինիկայում ասիստենտ էր, պատահաբար իմանում է, որ Կերնի հետազոտությունների հաջողությունները պայմանավորված են վերակենդանացված այն գլխով, որը պատկանում է Կերնի նախկին ղեկավարին՝ հայտնի պրոֆեոր Դոուելին, որը մահացել էր կասկածելի հանգամանքներում։ Կերնը թաքցնում էր վերակենդանացած գլխի գոյության փաստը և հարկադրում Դոուելին աշխատել իր համար։
Պրոֆեսոր Դոուելի գլխի ղեկավարությամբ՝ Կերնը անցկացնում է մի քանի հաջող վիրահատություններ՝ վերակենդանացնում է մահացած այլ մարդկանց գլուխներ, նույնիսկ նրանցից մեկին տալիս է նոր մարմին։ Բարի նախկին երգչուհի Բրիկեն, ստանալով երկաթուղային աղետի ժամանակ զոհված դերասանուհի Անժելիկա Գայի մարմինը, փախչում է Կերնից, որպեսզի նոր կյանք սկսի։ Ռիվիերայում, ընկերների՝ Ժանի և նրա կնոջ Մարթայի հետ պատահաբար հանդիպում է նկարիչ Արման Լարեին, որն անսպասելիորեն ճանաչում է անհետացած ընկերուհու՝ Անժելիկայի մարմինն այլ կնոջը կցած։ Այնուհետև Արման Լարեն և նրա ընկեր՝ Արթուր Դոուելը ստիպում են Բրիկեին խոստովանել, որ Կերնի կլինիկայում տեսել է Արթուրի հոր՝ պրոֆեսոր Դոուելի գլուխը։
Այդ ժամանակ Կերնը բացահայտում է, որ Մարի Լորանը հաղորդակցվում է Դոուելի գլխի հետ և գիտի ամբողջ հանցագործության մասին։ Հանցագործությունների բացահատումից խուսափելու համար Կերնը Մարիին տեղափոխում է բժիշկ Ռիվենոյի հոգեբուժարան։ «Բուժարանը» անցանկալի մարդկանցից ազատվելու համար էր, որոնց Ռիվենոն ճիզվիտակակն մեթոդներով դարձնում էր իսկապես խելագարներ։
Արթուր Դոուելը և ընկերը մեկնում են Փարիզ, որտեղ մեկ այլ նկարչի՝ Շաուբի օգնությամբ զինված հարձակում են իրագործում բուժարանի վրա և ազատում Մարիին այնտեղից։ Այդ ժամանակ Կերնը արագացնում է գործողությունների ընթացքը՝ հապճեպ կազմակերպելով իր աշխատանքների՝ գլխի վերակենդանացման ցուցադրություն։ Մարին ընկերների հետ գնում է ցուցադրությանը և Կերնին մերկացնող ելույթ ունենում։ Չնայած դրան, Կերնին հաջողվում է կոծկել ամեն ինչ։ Ոստիկանության կազմակերպած Կերնի կլինիկայի խուզարկումը ոչ մի արդյունք չի տալիս։
Հորը գտնելու համար Արթուր Դոուելը ոստիկանությանը պահանջում է կրկնել խուզարկությունը, որի ընթացքում Մարի Լորանը ճանաչում է պրոֆեսոր Դոուելի այլանդակած գլուխը։ Դոուելի գլուխն այստեղ մահանում է հենց որդու աչքերի առջև, բայց հաջողվում է վերջնականապես մերկացնել Կերնին։ Չցանկանալով հայտվել դատարանիում՝ Կերն այստեղ ինքնասպան է լինում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին հանդիպում
- Արգելված խորակի գաղտնիքը
- Գլուխը խոսում է
- Մա՞հ, թե՞ սպանություն
- Մեծ քաղաքի զոհերը
- Լաբորատորիայի զոհերը
- Գլուխները զվարճանում են
- Երկինքն ու երկիրը
- Մոլություն և առաքինություն
- Մեռած Դիանան
- Փախած ցուցանմուշը
- Երգված երգը
- Կին-առեղծված
- Ուրախ զբոսանք
- Դեպի Փարիզ
- Կերնի զոհը
- Ռավինոյի հիվանդանոցը
- «Խելագարները»
- Դժվար դեպք պրակտիկայում
- Նորեկը
- Փախուստ
- Կյանքի և մահվան միջև
- Նորից առանց մարմնի
- Թոման մեռնում է երկրորդ անգամ
- Դավադիրները
- Խանգարված հանդեսը
- Վերջին տեսակցությունը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ляпунов Б. В. Александр Беляев. — Критико-биографический очерк. — М.: «Советский писатель», 1967. — 27 с.
- Рыкачёв Я. С. «Голова профессора Доуэля» А. Беляева // Детская литература : журнал. — 1939. — № 1. — С. 50—53.
- Беляев А. Р. О моих работах // Детская литература : журнал. — 1939. — № 5. — С. 23—25.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» հոդվածին։ |
|