Պրիշտինայի կինոփառատոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրիշտինայի կինոփառատոններ, տարբեր կինոփառատոններ, որոնք անցկացվում են Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Ամեն տարի անցկացվող փառատոնների կարմիր գորգի վրա քայլում են հայտնի մարդիկ ամբողջ աշխարհից։ Այս փառատոնները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը՝ քաղաքի կյանքն ավելի դինամիկ դարձնելով։

Պրիշտինայի միջազգային կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիշտինայի միջազգային կինոփառատոնը (PriFilmFest) ամենամյա յոթօրյա փառատոն է[1]։ Այն սկսվել է 2009 թվականին՝ անկախության հռչակումից հետո։ Անցկացվում է Ազգային թատրոն-Պրիշտինայում սեպտեմբերին, վեցերորդը անցկացվել է 2014 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ը։ Միջոցառման շրջանակներում հաղթողները ստանում են «Ոսկե աստվածուհի» արձանը[2], այն ստեղծված է գահին նստած աստվածուհու արձանի նմանությամբ, որը հայտնաբերվել է Կոսովոյում 1956 թվականին[3] և դարձել քաղաքի խորհրդանիշը։ 2010 թվականից PriFilmFest-ը հիմնել է PriFilm ֆորումը, որը բաղկացած է սեմինարներից, աշխատաժողովներից և քննարկումներից Կոսովոյի կինոգործիչների և հարևան երկրներից ժամանած կինոգործիչների միջև։ PriFilmFest-ի հիմնադիրներն են՝ Վյոսա Բերիշա, Ֆաթոս Բերիշա, Օրհան Քերքեզին և Ֆաթոն Հասիմջան։

Hyjnesha ne Fron[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի կինոփառատոններից հայտնի է նաև Hyjnesha ne Fron-ը, որը ամենամյա է, հիմնադրվել է 2002 թվականին[4][5]։ Այն անցկացվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Առաջին հինգ անգամները փառատոնն անցկացվել է Կոսովոյի տարբեր քաղաքներում։ Այժմ ավանդաբար այն անցկացվում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Փառատոնի անվանումը գալիս է Կոսովոյում հայտնաբերված 5000-ամյա հուշարձանից և այն դարձել է Պրիշտինա քաղաքի խորհրդանիշը[6]։

Փառատոնի ծրագիրը ներառում է գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմեր։ Մրցույթը ունի տարբեր բաժիններ[7]

  • Միջազգային մրցույթ՝ ամբողջ աշխարհից գեղարվեստական ֆիլմերի համար (ավելի քան 60 րոպե)
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ – կարճամետրաժ ֆիլմերի համար ամբողջ աշխարհից (40 րոպե կամ պակաս)
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ – կարճամետրաժ ֆիլմերի ազգային մրցույթ (40 րոպե կամ պակաս)
  • Հատուկ ցուցադրություն՝ կայացած կինոգործիչների նոր ֆիլմեր

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր դերակատար
  • Առաջատար դերասանուհի
  • Երկրորդ պլանի դերասան
  • Երկրորդական դերի դերասանուհի
  • Լավագույն սցենարի մրցանակ
  • Լավագույն լուսանկարչության մրցանակ
  • Լավագույն ռեժիսորի մրցանակ
  • Լավագույն ֆիլմի մրցանակ
  • Լավագույն միջազգային մրցանակ
  • Ապագայի կինո
  • Պարգևատրում կյանքի աշխատանքի համար

Skena Up[խմբագրել | խմբագրել կոդը]

"SKENA UP" Ուսանողական կինոյի և թատրոնի միջազգային փառատոն

Skena Up Festival-ը ամենամյա յոթնօրյա հատուկ միջազգային փառատոն է կինոյի և թատրոնի ուսանողների համար[8][9]։ Այն սկսվել է 2003 թվականին և անցկացվում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ազգային թատրոն-Պրիշտինայում։ Այն հիմնադրվել է Պրիշտինայի համալսարանի մի խումբ ուսանողների և նոր արվեստագետների կողմից։ Ձևավորվում է որպես ապագա արտիստների մրցույթ։ Փառատոնը երկու նպատակ ունի. Նախ՝ ուսանողների համար հարմար ֆորումի ապահովում՝ իրենց աշխատանքը հանրությանը ներկայացնելու համար, այդպիսով ստեղծելով փոխազդեցություն հանդիսատեսի հետ և նաև ստանալով արձագանքներ։ Երկրորդ՝ համախմբելով հասակակիցներին ամբողջ աշխարհից և ուսանողներին ծանոթացնելով միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորների, պրոդյուսերների, գրողների և դերասանների հետ։ Փառատոնների մաս են կազմում սեմինարներ, AfterParties և տարբեր հանդիպումներ։

Skena UP-ը հանդիսանում է The International Young Makers in Transit[10]-ի մի մասը, որի նպատակն է հնարավորություններ ստեղծել երիտասարդ եվրոպացի թատերագործների համար՝ ցուցադրելու իրենց աշխատանքը Եվրոպայի հարթակներում։ Մասնակցության ընթացքում երիտասարդ արվեստագետները համագործակցում են եվրոպացի գործընկերների հետ և ստեղծում են միջազգային ցանց։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի մրցույթ

  • Լավագույն գեղարվեստական ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն ազգային ֆիլմ
  • Լավագույն «ExYU սերունդը»
  • Ժյուրիի հատուկ հիշատակում

Թատերական մրցույթ

  • Լավագույն թատերական ներկայացում
  • Լավագույն ռեժիսուրա
  • Լավագույն դերասան
  • ADRIANA մրցանակ
  • Ժյուրիի հատուկ հիշատակում

Nine Eleven[խմբագրել | խմբագրել կոդը]

Nine Eleven-ը ամենամյա հնգօրյա փառատոն է, որը նվիրված է 2001 թվականին Առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակին[11][12]։ Այն սկսվել է 2003 թվականին՝ որպես ֆիլմի, քանդակի և ժամանակակից դիզայնի մրցույթ, որն արտահայտում է արվեստագետների տեսակետները 2001 թվականի այդ օրվա վերաբերյալ։ Այժմ այն միայն կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ է։ Անցկացվում է սեպտեմբերին Պրիշտինայի Ազգային թատրոնում՝ նվիրված միայն ալբանացի կինոգործիչներին։ Հիմնադրվել է Բլերիմ Գչոջիի կողմից։

Անվանակարգեր[13][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն օպերատորական աշխատանք
  • Լավագույն խմբագրում
  • Լավագույն ռեժիսուրա
  • Լավագույն սցենար
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան
  • Լավագույն երաժշտություն

Rolling Film Festival[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Film Festival-ը քառօրյա միջազգային կինոփառատոն է՝ նվիրված գնչուների համայնքին[14]։ Այն սկսվել է 2009 թվականինԼ։ Երրորդ անգամ փառատոնը տեղի ունեցավ Պրիշտինայի 5 տարբեր ցուցադրությունների վայրերում[15]։ Ֆիլմերը ընտրված են ցուցադրելու գնչուների պատմությունների բազմազանությունը, հարստությունը և ընդհանուր մարդասիրությունը, հետևաբար փառատոնի նպատակն է ցույց տալ գնչուների համայնքի «երազանքներն» ու մշակույթը[16]։ Փառատոնի մաս են կազմում ֆիլմերի դիտումները, սեմինարները, երաժշտական համերգները, քննարկումները։

Nje Bote Film Festival[խմբագրել | խմբագրել կոդը]

Nje Bote կինոփառատոնը մարդու իրավունքների ամենամյա վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն է, որտեղ ցուցադրվել են ավելի քան 320 վավերագրական ֆիլմեր՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների կտրուկ խախտումների թեմայով։ Այն անցկացվում է Պրիշտինայի «ABC» կինոթատրոնում[17][18]։ Այն սկսվել է 2000 թվականին։ Այն կազմակերպվում է Իրավունքների և ազատությունների պաշտպանության խորհրդի (CDHRF) կողմից[19], որպես Պրահայում գործող World One փառատոնի մի մաս։ Փառատոնի նպատակն է խթանել մարդու իրավունքները, ազատությունները և ժողովրդավարությունը, ինչպես նաև բովանդակալից բանավեճեր անցկացնել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, արտաքին քաղաքականությունը, բնապահպանական քաղաքականությունը և այլն։ World One փառատոնը եզակի է՝ իր թեմատիկ ընդգրկումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «- Festivals - Kosovo - KosovoGuide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Ancient Craft - prehistoric art». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  3. Šulović, Sonja (2021 թ․ մայիսի 20). «Šta se zapravo desilo sa artefaktima koje Priština traži od Srbije?». Euronews.rs (սերբերեն).
  4. «"Michael Sarne interview about the festival"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  5. "Official WebSite of HNF Festival"
  6. «"Article for Goddess on the Throne"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  7. " "Hyjnesha ne Fron" Festival Competition and Awards"(չաշխատող հղում)
  8. "Article from Kosovo Guide" Արխիվացված 2022-02-28 Wayback Machine.
  9. «"Official WebSite of Festival"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  10. "Information about International Young Makers in Transit"
  11. «"Article about "Nine Eleven" Film Festival"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  12. «"Official WebSite of "Nine Eleven" Film Festival"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  13. «""Nine Elven" Film Festival Awards and Winners"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  14. "Article about "Rolling Film Festival"
  15. «"Official Website of "Rolling Film Festilval"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  16. «"Article from Kosovo Guide"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  17. "Article about "Nje Bote" Film Festival"
  18. «"Official Website of "NjeBote" Festival"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  19. «"Official Website of CDHRF"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.